Volvo Cars-ի Ծառայությունների մատուցման պայմաններ
Ուժի մեջ է սկսած՝
Հրապարակված է՝
Volvo Cars ընկերությունը Ձեզ առաջարկում է ծառայություններ, որոնք օգնում են ապահովել Տեղաշարժվելու ազատությունը անհատական, կայուն և ապահով եղանակով («Ծառայություններ»):
Մեր Ծառայությունների օրինակներն են՝ Volvo Cars հավելվածը, Թվային ծառայությունները, Մեքենայի հեռակա ծառայությունները, Connected safety-ն և ավտոմեքենայի համատեղ օգտագործումը: Որոշ Ծառայություններ տարբերվում են շուկայից կախված, իսկ մյուս Ծառայությունները ներառված են մեքենայի գործառույթներում, որոնք տարբերվում են մեքենայի մոդելից և արտադրման տարեթվից կախված: Որոշ Ծառայություններ հասանելի են ոչ բոլոր շուկաներում:
Հայաստանի տարածքում Ձեզ Ծառայություններ մատուցող Volvo Cars ընկերություն է հանդիսանում Volvo Car Corporation-ը Dep 50090, HB3S 405 31 Gothenburg Sweden, որն այս Դրույթներում հիշատակվում է նաև որպես «Volvo Cars», «մենք», «մեզ» կամ «մեր» և ներառում է Volvo Cars-ի ցանկացած դուստր ձեռնարկությունը («Դուստր ձեռնարկություն»):
Ծառայությունների մատակարարներ և պատվիրատու կազմակերպություններ
Volvo Cars Թվային և Հեռահար ծառայությունների բաժանորդագրությունների, ինչպես նաև համաձայնեցված այլ ծառայությունների մատակարար է հանդիսանում Volvo Cars-ը Եթե Ձեր մեքենան գնել եք անմիջապես մեզանից, ապա նման բաժանորդագրված Ծառայությունները մեր հետ կնքված պայմանագրի մաս են հանդիսանում: Եթե Ձեր մեքենան ձեռք եք բերել Մանրածախ վաճառողից, ապա մեր կողմից բաժանորդագրված Ծառայությունների մատուցումը կկարգավորվի անմիջապես Ձեր և Volvo-ի միջև կնքվող առանձին պայմանագրով: Համապատասխան բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո Դուք պետք է երկարացնեք այն կամ ձեռք բերեք Ծառայությունների նոր բաժանորդագրություն, եթե ցանկանում եք շարունակել դրանց օգտագործումը: Եթե չցանկանաք երկարացնել Թվային ծառայությունների բաժանորդագրությունը կամ կրկին բաժանորդագրվել, այդ ծառայությունները կկասեցվեն, ինչը կարող է ազդել մեքենայի այլ հավելվածների և Երրորդ կողմից ծառայությունների վրա:
Որոշ Ծառայությունների մատուցման համար մենք կարող ենք պատասխանատու նշանակել որևէ Դուստր ձեռնարկություն: Նման Դուստր ձեռնարկության մասին մենք Ձեզ կտեղեկացնենք կիրառելի հատուկ դրույթների միջոցով, պատվերի մշակման ընթացքում, էլ. փոստի կամ Volvo Cars հավելվածի միջոցով:
Եթե Volvo Cars ընկերությունը ներգրավում է որևէ երրորդ կողմ որպես ենթակապալառու՝ Ծառայության մի մասը մատուցելու համար, ապա Volvo Cars-ը մնում է Ծառայության պատասխանատուն, եթե այլ բան համաձայնեցված չէ Ձեր և Volvo Cars-ի միջև կամ այլ բան նախատեսված չէ սույն Պայմաններով, գործող Հատուկ դրույթներով և/կամ Երրորդ կողմի դրույթներով կամ այլ փաստաթղթերով: Volvo Cars-ը կարող է Ձեզ հասանելի դարձնել նաև Երրորդ կողմի ծառայություններ: Նման Երրորդ կողմի ծառայությունների մատուցումը պետք է նախատեսված լինի Ձեր կողմից անկախ և Երրորդ կողմի ծառայություն մատուցող կողմի հետ ուղղակիորեն կնքված պայմանագրով: Volvo Cars-ը ոչ մի դեպքում չի կարող հանդիսանալ Ձեր և նման ծառայություն մատուցող երրորդ կողմի միջև գործող պայմանագրի կողմ:
Ի՞նչ պայմաններ են կիրառվում:
Բոլոր Ծառայությունները կարգավորվում են Volvo Cars-ի Ծառայությունների մատուցման սույն պայմաններով («Պայմաններ») և կարող են ընկնել նաև Հատուկ դրույթների, Երրորդ կողմի դրույթների կամ փաստաթղթերի գործողության տակ:
Ծառայությունից օգտվելու համար Դուք պետք է ընդունեք այս Դրույթները (որոնք կարող են ներառել հատուկ ծառայությունների, օրինակ՝ Մեքենայի հեռակա ծառայությունների նկարագրությունը), որոշ դեպքերում՝ առանձին Հատուկ դրույթները և ցանկացած կիրառելի Երրորդ կողմի դրույթները՝ հաստատման կոճակը սեղմելու կամ կտտացնելու միջոցով, կամ, եթե Դուք ձեռք եք բերում Ծառայությունը, տեղադրելով պատվերը, որից հետո Ձեր և Volvo Cars-ի միջև կնքվում է պարտավորեցնող համաձայնագիր՝ համապատասխան Ծառայության օգտագործման վերաբերյալ: Դրույթները կիրառվում են Երրորդ կողմի ծառայությունների նկատմամբ միայն այն շրջանակներում, որոնք անհրաժեշտ են Երրորդ կողմի այդ ծառայությունը մատուցելու համար:
«Հատուկ դրույթները» մեր կողմից տրամադրվող առանձին դրույթներ և/կամ ծառայության նկարագրություններ են, որոնք կիրառվում են որոշակի Ծառայության նկատմամբ՝ ի լրումն այս Դրույթների: Հատուկ դրույթներին անհրաժեշտ է ծանոթանալ սույն Պայմանների հետ միասին և հաշվի առնելով սույն Պայմանները:
«Երրորդ կողմի ծառայությունները» անկախ երրորդ կազմակերպության կողմից մեր Ծառայություններից անկախ մատուցվող ծառայություններ են, և մեր առաջնային խնդիրը դրանք Ձեզ հասանելի դարձնելն է: Ձեզանից կարող է պահանջվել վճարել տուրքերը և/կամ ընդունել Երրորդ կողմի դրույթները՝ որպես Երրորդ կողմի ծառայության օգտագործման պայման:
«Երրորդ կողմի դրույթները» առանձին դրույթներ և պայմաններ են, որոնք գործում են Ձեր և Երրորդ կողմի միջև՝ Երրորդ կողմի ծառայության առնչությամբ:
«Փաստաթղթեր» տերմինը վերաբերում է որոշակի Ծառայությունների վերաբերյալ այլ տեղեկություններին, որոնք հասանելի են Volvo Cars էկոհամակարգի տարբեր վայրերում, օրինակ՝ Սեփականատիրոջ ձեռնարկում, https://www.volvocars.com/intl/support և https://www.volvocars.com հասցեներում, Volvo Cars հավելվածներում, Ձեր Volvo ավտոմեքենայում և/կամ Volvo Cars-ի տեղական ներկայացուցչի մոտ: Փաստաթղթերը կարող են պարունակել օրենսդրական դրույթներ և պայմաններ, ինչպես նաև Ձեր կողմից որոշակի ծառայության օգտագործման իրավունքի և եղանակների սահմանափակումներ: Դրանք հանդիսանում են Ձեր և Volvo Cars-ի միջև գործող պայմանագրի մասը: Փաստաթղթերի և սույն Պայմանների կամ Հատուկ դրույթների միջև հակասությունների դեպքում, գերակայությունը տրվում է սույն Պայմաններին և Հատուկ դրույթներին: Փաստաթղթերում պարունակվող ոչ մի դրույթ Ձեզ չի տալիս որոշակի Ծառայություն օգտագործելու իրավունք:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Պահանջներ
Դուք կարող եք օգտագործել Ծառայությունը միայն եթե. (a) չափահաս եք, (b) կարող եք կնքել պայմանագիր և (c) գործող օրենսդրությամբ Ձեզ չի արգելվում օգտագործել Ծառայությունը:
Volvo մեքենայի «Հիմնական վարորդ» է հանդիսանում ֆիզիկական անձը, որն ունի այն տնօրինելու իրավունք, օգտագործում է այն մշտական հիմունքներով որպես փոխադրման միջոց և/կամ գրանցված է որպես դրա սեփականատեր, վարձակալող կամ լիազորված օգտատեր համապատասխան պետական մարմնում (առկայության դեպքում): Պարտադիր չէ, որ Հիմնական վարորդը հանդիսանա մեքենայի սեփականատերը: Հիմնական վարորդը կարող է լինել, օրինակ, Volvo մեքենայի վարձակալողը (սեփականատեր է հանդիսանում վարձատու ընկերությունը) կամ Care by Volvo ծառայության բաժանորդը: Դուք պետք է լինեք Հիմնական վարորդը կամ ունենաք Հիմնական վարորդի հստակ և անվիճարկելի համաձայնությունը («Հիմնական վարորդների համաձայնություն»), որպեսզի կարողանաք օգտագործել տվյալ Volvo մեքենային ինչ-որ կերպով կապակցված Ծառայությունը կամ կապակցել Ծառայությունը տվյալ Volvo մեքենային կամ ցանկացած այլ Ծառայությանը: Մենք կարող ենք ցանկացած պահի ճշտել՝ արդյոք Դուք հանդիսանում եք մեքենայի Հիմնական վարորդը կամ ունեք Հիմնական վարորդի համաձայնությունը:
Volvo մեքենայի և Ծառայության կամ տարբեր Ծառայությունների միջև կատարված ցանկացած կապակցում կարող է ցանկացած ժամանակ ապաակտիվացվել, ինչպես սահմանված է Փաստաթղթերում: Դուք պարտավորվում եք ապաակտիվացնել ցանկացած կապակցումները, եթե այլևս չեք հանդիսանում Հիմնական վարորդը կամ չունեք Հիմնական վարորդների համաձայնությունը:
Ծառայությունները կարող են տարբերվել՝ Volvo մեքենայի մոդելից և մոդելի տարեթվից, Ձեր բնակության երկրից, Volvo մեքենայի գրանցման, վաճառքի և օգտագործման վայրից, Ձեր առաջնային լեզվից, բջջային ցանցի օպերատորից, infotainment համակարգից և հավելվածի ծառայություններ մատակարար(ներ)ից կախված: Եթե Volvo ավտոմեքենան ապահովված չէ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, կամ եթե Դուք չեք կատարում սույն Պայմաններով, ցանկացած Հատուկ պայմաններով և/կամ որոշակի Ծառայության Երրորդ կողմի դրույթներով սահմանված պահանջները, ապա մենք պարտավոր չենք Ձեզ տրամադրել Ծառայություն(ներ)ը։ Մենք հասանելի ենք դարձնում մեր Ծառայությունների, ինչպես նաև ցանկացած կիրառելի պահանջների մասին տեղեկատվությունը, որը Դուք պարտավոր եք կարդալ և հասկանալ՝ նախքան այդ Ծառայությունը գնելը կամ դրան բաժանորդագրվելը։
Ծառայությունները կարող են տարբերվել նաև որոշակի սարք(եր)ին (օրինակ, շարժական սարքերին կամ որոշակի ծրագրային ապահովմամբ և օպերացիոն համակարգերով համակարգիչներին) Ձեր հասանելիությունից կախված։ Եթե Ձեր սարք(եր)ը ապահովված չէ (չեն) անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, կամ չեն կատարում սույն Պայմաններով և որոշակի Ծառայության Երրորդ կողմի դրույթներով սահմանված պահանջները, ապա մենք պարտավոր չենք Ձեզ տրամադրել Ծառայություն(ներ)ը։ Մենք պատասխանատվություն չենք կրում, եթե Ծառայությունը դարձել է անհասանելի, ոչ լիարժեք հասանելի կամ անարդյունավետ մեր խելամիտ վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով, ինչպիսիք են, օրինակ, կապի հետ խնդիրները, աշխարհագրական կամ տեղագրական պայմանները (օրինակ՝ հեռավոր վայրերը, ստորգետնյա կայանատեղիները, բարձր շենքերը, բլուրները կամ թունելները), վնասվածքը կամ մեքենան / սարքավորումը պատշաճ աշխատանքային վիճակում պահելու անհնարինությունը, պետական օրենքները, կանոնները կամ կանոնակարգերը, աշխատանքի խափանումը, կոմունալ կամ անլար ցանցերի գերծանրաբեռնվածությունը կամ անհասանելիությունը, կիբերհարձակումները, պատերազմը, անհաղթահարելի ուժը, տարերային աղետը, անբարենպաստ եղանակը կամ աշխատակիցների գործադուլները, չնախատեսված պարապուրդը, ծառայության կամ ծրագրային ապահովման թարմացումները կամ սխալները:
Որոշ Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ինտերնետի կամ բջջային տվյալների հասանելիություն։ Ձեր Volvo մեքենայի արժեքը կարող է ներառել որոշակի ժամկետով նման հասանելիություն, հակառակ դեպքում Դուք պետք է ձեռք բերեք այդ հասանելիությունն ինքնուրույն։ Սակայն դեպքերի մեծամասնությունում Ձեր ցանցային հասանելիությունը կարգավորվում է Երրորդ կողմի, օրինակ՝ ինտերնետ ծառայության մատակարարի կամ հեռահաղորդակցության օպերատորի պայմաններով («Տվյալների ծառայությունների մատակարար»)։ Volvo Cars-ը չի հանդիսանում և երբեք չի հանդիսանալու Տվյալների ծառայությունների մատակարար:
Հնարավոր է, որ Ծառայությունների հասանելիության և օգտագործման հնարավորության համար անհրաժեշտ լինի հաջողությամբ անցնել վավերացման գործընթացը, որը ներառում է նաև «իմացիր քո հաճախորդին» ստուգումը: Այս գործընթացի ընթացքում Volvo Cars-ին կամ Տվյալների ծառայությունների մատակարարին պետք է տրամադրվեն որոշ փաստաթղթեր և անձնական տեղեկություններ: Որոշ դեպքերում Ձեզանից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր՝ նույնականացման գործընթացը հաջողությամբ անցնելու համար:
Ծառայությունների շրջանակներում տրամադրվող որոշ գործառույթներ պետք է օգտագործվեն միայն այն դեպքում, եթե Volvo ավտոմեքենան գտնվում է Ձեր տեսադաշտում կամ որևէ այլ կերպ երաշխավորվում է, որ դրա շահագործումն ապահով է և գույքի կամ մարդկանց համար վտանգ չի ներկայացնում՝ ինչպես սահմանված է այս Դրույթներում, Հատուկ դրույթներում կամ Փաստաթղթերում։ Բոլոր Ծառայությունները Ձեր կողմից պետք է օգտագործվեն Ձեր շուկայում գործող համապատասխան օրենքներին համապատասխան և չպետք է օգտագործվեն ապօրինի նպատակներով: Ձեզ հասանելի գործառույթները և Ծառայությունները Դուք պետք է օգտագործեք ճանապարհային երթևեկության մասին Ձեր իրավասությունում գործող բոլոր համապատասխան օրենքների համաձայն: Volvo Car-ի գործառույթները նպաստում են ճանապարհային երթևեկության անվտանգությանը և նպատակ չունեն ընձեռելու կամ խրախուսելու մեքենա վարելու անուշադիր, ագրեսիվ կամ այլ վտանգավոր կամ ապօրինի եղանակները: Ի վերջո, բոլոր դեպքերում Դուք եք պատասխանատվություն կրում մեքենայի ապահով և օրինական շահագործման համար: Ծառայության օգտագործման պիտանիությանը, անվտանգությանը կամ հնարավորությանը վերաբերող ցանկացած երաշխիքի վրա տարածվում են մեր Երաշխիքից հրաժարման դրույթները։
Volvo ID
Մի քանի Ծառայություններ օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ Volvo ID։ Volvo ID-ն եզակի, անհատական և այլ անձանց չփոխանցվող հաշիվ է, որի միջոցով մենք Ձեր տրամադրում ենք Ծառայությունների հասանելիություն Volvo Cars էկոհամակարգի շրջանակներում։ Volvo ID-ն և առնչվող գործառույթները հանդիսանում են Ծառայություն, ուստի կարգավորվում են սույն Պայմաններով։ Volvo ID-ի ստեղծումը և օգտագործումը անվճար է։
Որոշ Ծառայությունների մատուցման համար հնարավոր է պահանջվի Ձեր Volvo ID-ն կապակցել մեկ կամ քանի Volvo մեքենաների։
Գրանցելով Volvo ID՝ Դուք հաստատում եք, որ Ձեր կողմից մեզ տրամադրվող տվյալները հանդիսանում են և շարունակում են մնալ ճշգրիտ, և որ Volvo ID-ն ստեղծվել է սույն Պայմաններին համապատասխան օգտագործելու համար։ Դուք նաև հաստատում եք, որ մենք կարող եք Ձեզ հետ կապ հաստատել Volvo ID-ն գրանցելիս նշված էլ․ հասցեով։ Մենք այդ էլ․ հասցեն չենք օգտագործի ուղիղ մարքեթինգի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ․ (а) ուղիղ մարքեթինգը վերաբերում է որևէ պրոդուկտի կամ ծառայության, որը նման է Ձեր կողմից արդեն իսկ ձեռք բերված մեկ այլ պրոդուկտին կամ ծառայությանը, և Դուք չեք հրաժարվել ուղիղ մարքեթինգային հաղորդագրություններ ստանալուց կամ (b) բոլոր այլ իրավիճակներում, որոնց համար Դուք մեզ տվել եք դա անելու բացահայտ համաձայնություն։
Volvo մեքենայի սեփականատիրոջ / Հիմնական վարորդի փոփոխություն
Volvo մեքենայի սեփականատիրոջ և/կամ Հիմնական վարորդի (եթե վերջինս սեփականատերը չէ) փոփոխության դեպքում Դուք պարտավոր եք անմիջապես ապաակտիվացնել այդ Volvo մեքենայի հետ կապակցված բոլոր Ծառայությունները՝ օգտագործելով «վերականգնել գործարանային կարգավորումները» գործառույթը: Volvo մեքենայի մոդելից և արտադրության տարեթվից կախված հնարավոր է, որ պահանջվի մեքենան տանել Volvo-ի մոտակա ներկայացուցչի մոտ՝ գործարանային կարգավորումների վերականգնումը կատարելու համար: Այդ ծառայություն կարող է վճարովի լինել: Դուք պետք է անմիջապես անջատեք Ձեր Volvo ID-ն փոխանցված Volvo ավտոմեքենայից, ինչպես նաև բոլոր Ծառայություններից և ցանկացած առնչվող տվյալներից: Ծառայությունների ապաակտիվացման մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել Փաստաթղթերում: Կարող եք նաև դիմել Volvo Cars-ի Ձեր տեղական ներկայացուցչին կամ կապվել մեզ հետ:
Եթե մեզ հայտի դառնա մեկ կամ մի քանի կապակցված Volvo ID-ով Volvo մեքենայի սեփականատիրոջ և/կամ Հիմնական վարորդի (եթե վերջինս սեփականատերը չէ) ցանկացած փոփոխության մասին, մենք կարող ենք անմիջապես արգելափակել կամ ապաակտիվացնել այդ կապերը, բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք կարող եք ապացուցել, որ հանդիսանում եք Հիմնական վարորդը կամ ունեք Հիմնական վարորդի համաձայնությունը՝ շարունակելու օգտագործել Volvo ավտոմեքենայի հետ կապակցված Ձեր Volvo ID-ն: Գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերից բացի, Volvo մեքենայի սեփականատերը կամ Հիմնական վարորդը իրավունք չունի տեսնել նախորդ սեփականատերերի, Հիմնական վարորդների կամ Volvo մեքենային նախկինում կապակցված Volvo ID-ների մասին տեղեկատվությունը:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կարող եք ստանալ Ծառայություններից շատերի հասանելիություն մեր հիմնական հավելվածի՝ «Volvo Cars հավելվածի» միջոցով, որը կառավարում է Volvo Cars-ի հետ Ձեր փոխազդեցությունները: Volvo Cars հավելվածն օգտագործելու համար Ձեզ անհրաժեշտ է Volvo ID: Որոշ Ծառայություններ և գործառույթներ անվճար են, իսկ որոշները՝ վճարովի են կամ պահանջում են բաժանորդագրություն:
Թվային ծառայություններ
Volvo-ի որոշ մեքենաներ վաճառվում են Թվային ծառայությունների փաթեթով կամ համատեղելի են դրա հետ: Այդ փաթեթը կարող է ներառել հետևյալը.
- Google maps, Google թվային օգնական և Google Play հավելվածներ խանութ
- Մեքենայի հեռակա ծառայությունների
- տվյալները ներառված են:
Հասանելի և/կամ թվային ծառայությունների փաթեթում ներառված կոնկրետ պրոդուկտները և գործառույթները կարող են տարբերվել՝ շուկայից կախված:
Մեքենայի հեռակա ծառայությունների
Մեքենայի հեռակա ծառայությունները Ձեր Volvo ավտոմեքենային կապակցված անլար Ծառայություններ են: Այս պրոդուկտը նախկինում կոչվում էր Volvo On Call: Այդ անվանումը դեռ կարող է օգտագործվել որոշ դեպքերում, օրինակ՝ օպերացիոն համակարգի հին տարբերակով աշխատող հեռախոսներում, մեքենայի VOC կոճակում և չթարմացված փաստաթղթերում:
Դուք կարող եք օգտագործել գործառույթները Ձեր բջջային հեռախոսում.
- կատարել հրամաններ հեռակառավարման ռեժիմում՝ միացնել ջեռուցիչը, գործարկել շարժիչը, ուղարկել հրահանգներ
- դիտել Ձեր մեքենայի մասին տեղեկություններ՝ ջերմաստիճանը, վառելիքի կամ հոսանքի պաշարը, չկողպված դռները, ահազանգի ակտիվացումը, անհրաժեշտ տեխսպասարկումը, վարորդի գրանցամատյանը, էլեկտրաէներգիայի օգտագործումը
- հետագծել Ձեր մեքենան, ստեղծել ուղևորությունների պատմություն:
Որոշ գործառույթներ կարող եք օգտագործել նաև անմիջապես Ձեր Volvo մեքենայից.
- ավտոմատ կերպով տեղեկացնել արտակարգ իրավիճակների ծառայությանը վթարի մասին՝ Ձեր Volvo մեքենայից
- դիմել Volvo Cars-ի զանգերի սպասարկման կենտրոն:
Գործառույթների մեծամասնությունը պահանջում է, որ Volvo Cars հավելվածը լինի ներբեռնված և օգտագործվի Ձեր բջջային հեռախոսում: Այստեղ կարող եք կարդալ Թվային ծառայությունների համար մեր Պրոդուկտի նկարագրությունը, որը պարունակում է նաև Մեքենայի հեռակա ծառայությունների նկարագրությունը:
Թվային ծառայությունների և Մեքենայի հեռակա ծառայությունների բաժանորդագրությունը
Թվային ծառայությունների և Մեքենայի հեռակա ծառայությունների աշխատանքի համար պահանջվում է ակտիվ բաժանորդագրություն:
Թվային ծառայությունների և Մեքենայի հեռակա ծառայությունների բաժանորդագրությունը, որպես կանոն, տրամադրվում է նոր Volvo մեքենա գնելու դեպքում, 3-5 տարի ժամկետով: Մենք տրամադրում ենք տեղեկատվությունը տեղի շուկաներում, ճշտում ենք մանրածախ վաճառողից կամ Volvo Cars-ի մեր կայքում («Սկզբնական բաժանորդագրություն»):
Սկզբնական բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո Դուք կարող եք երկարացնել Ձեր բաժանորդագրությունը: Բաժանորդագրությունների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ «Բաժանորդագրություններ և երկարացումներ» բաժնում:
Թվային ծառայությունների և Մեքենայի հեռակա ծառայությունների բոլոր բաժանորդագրությունները կցվում են մեքենային, ոչ թե Ձեզ: Ուստի, Volvo մեքենան վաճառելու դեպքում բաժանորդագրությունը հասանելի կլինի միայն նոր սեփականատիրոջը: Դուք պետք է Volvo ընկերությանը տեղեկացնեք, որ այլևս մեքենայի սեփականատերը չեք հանդիսանում, ինչպես նաև չեղարկեք բոլոր գործող բաժանորդագրությունները՝ հետագա վճարումներից խուսափելու համար: Թվային ծառայությունները և Մեքենայի հեռակա ծառայությունները կմնան մեքենայի հետ կապակցված և հասանելի՝ մինչև բաժանորդագրության համապատասխան ժամկետի ավարտը:
Պատասխանատվությունից հրաժարում Մեքենայի հեռակա ծառայությունների շրջանակներում
Մեքենայի հեռակա ծառայությունները նախատեսված են վթարի կամ մեքենայի առևանգման դեպքում Ձեզ և ուղևորներին աջակցություն ցուցաբերելու համար՝ Մեքենայի հեռակա ծառայությունների նպատակներին և գործառույթներին համապատասխան, սակայն տվյալ Ծառայությունը. (а) ապահովագրության պայմանագիր չէ, և Volvo Cars ընկերությունը որևէ ապահովագրական ընկերության առջև պատասխանատվություն չի կրում Ձեր Volvo մեքենայի համար, (b) նախատեսված չէ փոխարինելու Ձեր Volvo մեքենայում տեղադրված հակաառևանգման ցանկացած այլ համակարգը, (c) չի փոխարինում արտակարգ իրավիճակների Ձեզ հասանելի ցանկացած պետական կամ ազգային ծառայությունները, և (d) պետք է օգտագործվի բոլոր կիրառելի օրենքների և կանոնակարգերի պահանջներին համապատասխան: Volvo Cars ընկերությունը չի կատարում ոչ մի հայտարարություն և չի տալիս ոչ մի երաշխիք, որ առևանգված մեքենան կվերադարձվի:
ԹՎԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
Ի՞նչ է Թվային ամրագրումը
Թվային ամրագրումը Volvo Cars-ի ծառայություն է, որը հասանելի է Volvo Cars հավելվածի միջոցով կամ առցանց: Այն թույլ է տալիս Ձեզ ամրագրել ժամադրություն Մանրածախ վաճառողի մոտ՝ Ձեր Volvo մեքենայի տեխսպասարկման կամ այլ Valet ծառայություններից օգտվելու համար:
Թվային ամրագրման համար օգտագործվում են հետևյալ սահմանումները.
- «Թվային ամրագրումը» նշանակում է Ծառայության կամ Valet ծառայությունների յուրաքանչյուր առանձին հաստատված հայտ:
- «Վարորդը» նշանակում է Մանրածախ վաճառողի աշխատակից հանդիսացող կամ վերջինիս կողմից վարձակալված անձ, որը տեղափոխում է հաճախորդին պատկանող կամ վարձակալած մեքենան հաճախորդի տեղադրության և սպասարկման կենտրոնի միջև, առաքում է թեստ-դրայվի համար նախատեսված մեքենան հաճախորդի նախընտրած վայր, իրականացնում է լիզինգային համաձայնագրի պայմաններով ավտոմեքենայի փոխանակում հաճախորդի հետ կամ առաքում է նոր գնված մեքենան հաճախորդի կողմից նշված հասցեով:
- «Լիզինգային համաձայնագրի պայմաններով փոխանակումը» նշանակում է, որ վարձակալության կամ բաժանորդագրության պայմաններով Ձեր մեքենայի փոխանակումը կատարվում է Ձեր նախընտրած վայրում:
- «Մանրածախ վաճառողը» նշանակում է Volvo Cars-ից անկախ գործող կազմակերպություն, որն ունի Volvo-ի ֆիրմային մարդատար ավտոմեքենաների վաճառքի թույլտվություն և/կամ տրամադրում է այլ առնչվող ծառայություններ, ներառյալ Valet ծառայությունը:
- «Սպասարկումը» նշանակում է որոշակի ծառայություններ, որոնք պետք է սահմանվեն և համաձայնեցվեն Ձեր և Volvo Cars-ի կամ Մանրածախ վաճառողի միջև Ձեր Volvo մեքենայի առնչությամբ, օրինակ՝ պլանային տեխսպասարկում, երաշխիքային սպասարկում և այլն:
- «Թեստ-դրայվը» նշանակում է մեքենայի առաքում նախանշված վայր՝ հետագա թեստ-դրայվի իրականացման նպատակով:
- «Օգտատերը» նշանակում է Volvo Cars-ի կամ Մանրածախ վաճառողի աշխատակիցներ, որոնք աշխատում են Volvo Valet և ուղեկցող Birdseye պրոդուկտներով և ունեն հաճախորդի հաշվի և տվյալների հասանելիություն:
- «Valet»-ը նշանակում է Ձեր Volvo մեքենան վերցնելու և/կամ տեղափոխելու պայմանավորվածություն՝ (i) Տեխսպասարկման, (ii) Մեքենայի առաքման (iii) Թեստ-դրայվերի անցկացման (iv) Լիզինգային համաձայնագրի պայմաններով փոխանակման կամ (v) Volvo Cars հավելվածի միջոցով ցանկացած այլ նմանատիպ ծառայության առնչությամբ։
- «Մեքենայի առաքումը» նշանակում է նոր ձեռքբերված մեքենայի առաքում Ձեր նախընտրած վայր։
Volvo Cars-ը Թվային ամրագրման միջոցով սպասարկում չի իրականացնում։ Դա ընդամենը տեխնիկական հարթակ է, որը Ձեզ թույլ է տալիս ամրագրել ժամ՝ Մանրածախ վաճառողի մոտ Ձեր Volvo մեքենան սպասարկելու համար։
Valet ծառայությունը նշանակում է, որ սահմանված ամսաթվին և ժամին սահմանված վայր կժամանի Մանրածախ վաճառողի աշխատակիցը կամ կապալառուն՝ Ձեր Volvo մեքենան վերցնելու և վերադարձնելու համար։
Եթե Մանրածախ վաճառողն առաջարկում է ավտոմեքենաների վարձակալության (կամ ժամանակավոր տրամադրման) ծառայություններ, ապա Ձեզ կարող է տրամադրվել մեկ ավտոմեքենա, և Դուք պետք է Մանրածախ վաճառողի հետ համաձայնեցնեք նման վարձակալած ավտոմեքենայի հետ կապված ցանկացած լրացուցիչ պայմանները։
Valet ծառայության տրամադրման ավարտից հետո Դուք կարող եք կատարել Թվային ամրագրում՝ Ձեր մեքենան համաձայնեցված ամսաթվին և ժամին համաձայնեցված վայր առաքելու համար։
Կարող եք կառավարել Ձեր Թվային ամրագրումները Volvo Cars հավելվածի միջոցով։ Թվային ամրագրումների կառավարումը ներառում է հետևյալը.
- Համաձայնեցված վայրում Ձեր Volvo մեքենան վերցնելու վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերում (Volvo Cars հավելվածի կամ նման ծառայություններ առաջարկող սպասարկման կենտրոն զանգելու միջոցով),
- Հանդիպում նշանակված Վարորդի հետ (ինչպես սահմանված է վերևում) համաձայնեցված վայրում, համաձայնեցված ամսաթվին և ժամին։
- Ձեր Volvo մեքենայի բանալու տրամադրում։
- Վարորդի կողմից տրամադրված հրահանգների կատարում։
- Թվային ամրագրման կարգավիճակի հետևում Volvo Cars հավելվածում։
- Վերը նշված քայլերին համապատասխան Ձեր մեքենայի վերադարձի համար պայմանավորվածության ձեռքբերում։
Ծառայության մատակարարի հետ փոխգործակցություն
Թվային ամրագրման ծառայությունից օգտվելն անվճար է։
Սպասարկում․ բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք գնել եք Ձեր Volvo ավտոմեքենան կամ ձևակերպել եք դրա բաժանորդագրությունը անմիջապես Volvo Cars-ի միջոցով.
- Մանրածախ վաճառողի կողմից Ձեր մեքենայի վրա կատարվող բոլոր աշխատանքները հանդիսանում են Ձեր և Մանրածախ վաճառողի միջև առանձին պայմանագրի առարկա։
- Թվային ամրագրման համակարգում նշված գները տրամադրվում են Մանրածախ վաճառողների, ոչ թե Volvo Cars-ի կողմից։ Նախքան Ձեր Volvo մեքենայի սպասարկումը անհրաժեշտ է Մանրածախ վաճառողից ճշտել մատուցվող Ծառայությունների ծավալը և գինը։
Valet ծառայություններ. Volvo Cars-ը Valet ծառայության միջոցով ավտոմեքենաներ չի տրամադրում։ Հաճախորդին պատկանող և/կամ վարձակալած մեքենաները վերցնելու, առաքելու և համօգտագործելու համար պատասխանատվություն են կրում Մանրածախ վաճառողները։ Valet ծառայությունների և բոլոր վճարների վերաբերյալ համաձայնագիրը կնքվում է բացառապես Ձեր և Մանրածախ վաճառողի միջև։ Volvo Cars-ը չի մասնակցում Մանրածախ վաճառողների կողմից Վարորդների ընտրության և ներգրավման գործընթացում։ Volvo Cars-ը չի երաշխավորում, որ Valet ծառայության միջոցով մեքենան վերցնելու և առաքելու գործընթացը հաջողությամբ կիրականացվի։
Թվային ամրագրման, Valet ծառայության, տեխսպասարկման կամ Մանրածախ վաճառողի կամ Վարորդի կողմից իրականացվող կամ տրամադրվող ցանկացած այլ ծառայության մատուցումից բխող կամ դրանց առնչվող բոլոր բողոքները պետք է լուծվեն բացառապես Ձեր և Մանրածախ վաճառողի միջև։ Volvo Cars ընկերությունը, օրենքով թույլատրված առավելագույն սահմաններում, պատասխանատվություն չի կրում ցանկացած վնասի կամ կորստի համար։ Մանրածախ վաճառողները միշտ պատասխանատվություն են կրում իրենց աշխատակիցների, գործակալների և կապալառուների գործողությունների և սխալների համար։
Թվային ամրագրումը պարզապես տեխնիկական հարթակ է, որը թույլ է տալիս ամրագրել սպասարկման կամ Valet ծառայության մատուցման ժամը կամ օգտվել Valet ծառայության միջոցով մեքենան վերցնելու կամ առաքելու հնարավորությունից։
Դուք կարող եք չեղարկել Թվային ամրագրման ծառայության օգտագործումը էլ. փոստով՝ cld-luxedata@grp.volvocars.com էլ. հասցեին գրելու միջոցով։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Ծառայությունների պատվիրում
Վճարովի Ծառայությունից օգտվելու համար Դուք պետք է նախ անցնեք առցանց պատվեր տեղադրելու գործընթացը, հաստատեք պատվերը և վճարեք Ծառայության համար։ Խնդրում ենք այդ գործընթացի յուրաքանչյուր փուլում ուշադիր կարդալ և ստուգել Ձեր պատվերը։ Տեղադրելով պատվերը՝ Դուք և Volvo Cars ընկերությունը կնքում եք համապատասխան Ծառայության օգտագործման վերաբերյալ կողմերի համար պարտավորեցնող պայմանագիր, բացառությամբ այն դեպքերի, երբ մենք մերժում ենք Ձեր պատվերը («Պայմանագիր»)։
Պատվերը կատարելուց հետո Դուք էկրանին կտեսնեք պատվերի հաստատումը։ Մենք Ձեզ էլ․ փոստով կուղարկենք նաև անդորրագիր / հաշիվ-ապրանքագիր, որը կպարունակի Ձեր պատվերի մասին համապատասխան տեղեկատվություն, ինչպես նաև պատվերի եզակի ID համարը, որի վրա անհրաժեշտ է հղում կատարել Ձեր պատվերի վերաբերյալ հետագայում հարցումներ և նամակներ ուղարկելիս։ Բացի այդ, մենք կարող ենք Ձեզ հետ կապվել և տեղեկացնել, որ չենք ընդունում Ձեր պատվերը։ Որպես կանոն, դա տեղի է ունենում, եթե. (a) մենք չենք կարողանում հաստատել Ձեր վճարումը կամ (b) Դուք չունեք Ծառայությունը գնելու իրավունք։
Վճարում
Ծառայության պատվերը, որպես կանոն, տեղադրվում է և դրա համար վճարումը կատարվում է Volvo Cars հավելվածի միջոցով կամ առցանց՝ օգտագործելով միայն տարածված վարկային կամ դեբետային քարտեր, ապահով առցանց վճարային համակարգի միջոցով։
Մենք օգտագործում ենք Երրորդ կողմի վճարային ծառայություններ, և Դուք, տրամադրելով Ձեր վարկային կամ դեբետային քարտի տվյալները, բացահայտորեն թույլատրում եք վճարային ծառայությունների մատակարարին գանձել վճարման տվյալ եղանակի համար կիրառելի միջնորդավճարները, ինչպես նաև հարկերը և այլ վճարները, որոնք Դուք կրում եք, ինչպես նաև համաձայնում եք վճարման գործարքի, Ձեր քարտի տվյալների և համապատասխան երրորդ կազմակերպության կողմից վճարային գործարքի կատարման համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկությունների մշակումը (ներառյալ նաև խարդախության կանխումը)։ Մենք օգտագործում ենք Երրորդ կողմի միայն այնպիսի վճարային ծառայություններ, որոնք հավաստագրվել են բանկերի և քարտատերերի կողմից՝ վճարային գործարքներն ապահով կերպով կառավարելու համար։ Մեր կայքի և Ձեր բանկի միջև ողջ հաղորդակցությունն իրականացվում է Երրորդ կողմի վճարային ծառայությունների միջոցով։
Չեղարկելու իրավունք
Դուք կարող եք չեղարկել Պայմանագիրը այն կնքելուց հետո 14 օրվա ընթացքում՝ առանց պատճառները բացատրելու։
Պայմանագրի չեղարկման իրավունքից օգտվելու համար Դուք պետք է մեզ հստակ կերպով տեղեկացնեք Պայմանագիրը չեղարկելու Ձեր որոշման մասին։ Դուք դա կարող եք անել՝ չեղարկման մասին որոշումը մեր վերը նշված հասցեին փոստով ուղարկելու կամ մեզ հետ կապ հաստատելու միջոցով։ Պայմանագիրը չեղարկելու համար կարող եք օգտվել նաև այս ձևաթղթից, սակայն դա պարտադիր չէ։
Եթե Դուք որոշեք չեղարկել Պայմանագիրը, ապա մենք անհապաղ կվերադարձնենք բոլոր վճարները, որոնք Ձեզանից ստացել ենք Պայմանագրի շրջանակներում։ Եթե Դուք օգտագործել եք Ծառայությունը նախքան Պայմանագրի չեղարկման Ձեր իրավունքից օգտվելը, ապա մենք կարող ենք փոխհատուցման գումարից հանել Ձեր կողմից Ծառայության օգտագործմանը համապատասխանող խելամիտ գումար։
Մենք փոխհատուցումը կտրամադրենք վճարման նույն եղանակով, որը Դուք օգտագործել եք սկզբնական գործարքը կատարելու համար։ Փոխհատուցումը տրամադրելու համար մենք Ձեզանից վճար չենք գանձվի։
Այս Պայմանների ոչ մի դրույթ չի ազդի Ձեր օրինական իրավունքների վրա, ներառյալ հաշվից միջոցների ելքագրմանը վերաբերող իրավունքները:
Բաժանորդագրություններ և երկարացումներ
Որոշ շուկաներում Ծառայությանը հնարավոր է բաժանորդագրվել պարբերական հիմունքներով, որի դեպքում բաժանորդագրությունը ավտոմատ կերպով երկարացվելու է, օրինակ, ամեն ամիս: Այլ շուկաներում բաժանորդագրությունը հնարավոր է միայն որոշակի ֆիքսված ժամկետով, օրինակ՝ եռամսյակային կամ տարեկան:
Ֆիքսված ժամկետով բաժանորդագրության դեպքում Ձեզանից կգանձվի կանխավճար, իսկ բաժանորդագրությունն ավտոմատ կերպով չի երկարացվի: Եթե Դուք ունեք ֆիքսված ժամկետով բաժանորդագրություն, ապա կարող եք օգտվել չեղարկման Ձեր իրավունքից և ստանալ փոխհատուցում:
Պարբերական բաժանորդագրության դեպքում (տարեկան պարբերական բաժանորդագրությունից բացի) բաժանորդագրության ժամանակահատվածի համար վճարը գանձվում է նախապես։ Դուք կարող եք ցանկացած պահի տեղեկացնել բաժանորդագրության չեղարկման մասին, որի դեպքում այն կավարտվի բաժանորդագրության հաջորդ ժամանակահատվածի սկզբում՝ պայմանով, որ Դուք ունեք նման չեղարկման իրավունք (բաժանորդագրության առաջին օրվանից 14 օրվա ընթացքում): Այդ դեպքում Դուք կստանաք փոխհատուցում:
Եթե Դուք ունեք պարբերական տարեկան բաժանորդագրություն, ապա Ձեզանից կգանձվի կանխավճար, և Դուք կկարողանաք օգտվել չեղարկման իրավունքից բաժանորդագրության նոր ժամանակահատվածի մեկնարկի պահից 14 օրվա ընթացքում: Այդ դեպքում Դուք կստանաք փոխհատուցում:
ԹՎԱՅԻՆ ԵՎ IP ՀԱՐՑԵՐ
Օգտագործման սահմանափակումներ
Դուք չեք կարող օգտագործել Ծառայությունները.
- սույն Պայմաններին, ցանկացած Հատուկ դրույթներին կամ Երրորդ կողմի դրույթներին և/կամ Փաստաթղթերին հակասող եղանակով:
- այնպիսի եղանակով, որը հակասում է գործող օրենքների կամ կանոնակարգերի դրույթներին (օրինակ՝ մտավոր սեփականության իրավունքների կամ ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ): Բացի այդ, արգելված են բոլոր գործողությունները, որոնք վտանգում են ցանկացած Ծառայությունների անվտանգությունը, ինչպես նաև գործողությունները, որոնք կարող են վնասել կամ խաթարել մեր ընկերության կամ երրորդ կողմի տեխնիկական ենթակառուցվածքը կամ խոչընդոտել այլ հաճախորդների կողմից Ծառայության օգտագործմանը:
Արգելվում է վնասել, անջատել կամ որևէ այլ կերպ խաթարել Ծառայությունները կամ ներդնել վիրուսներ, «որդեր», վնասակար ծրագրեր, լրտես ծրագրեր, «տրոյան ձիեր» կամ այլ վնասակար կոդեր կամ ծրագրեր, որոնք կարող եք Ծառայություններին վնաս հասցնել: Եթե Դուք թույլ եք տալիս այլ անձանց օգտվել Ծառայություններից, ապա ընդունում և համաձայնում եք, որ կրում եք նման օգտագործման ողջ պատասխանատվությունը։ Դա նշանակում է, որ նման օգտատերերի կողմից սույն Պայմանների, ցանկացած կիրառելի Հատուկ դրույթների կամ Երրորդ կողմի դրույթների և/կամ Փաստաթղթերի դրույթների ցանկացած խախտում կդիտարկվի որպես Ձեր կողմից կատարված խախտում։
Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հաշվի կեղծ անվան տակ կամ կեղծ տեղեկատվության օգտագործմամբ ստեղծումը կամ օգտագործումը արգելված է և կարող է դիտարկվել որպես քրեական հանցանք։
Որոշ Ծառայությունների համար կարող է պահանջվել գաղտնաբառ։ Այդ դեպքում Դուք պետք է ընտրեք գաղտնաբառ, որը դժվար գուշակելի կլինի այլ անձանց համար։ Մենք կարող ենք սահմանել պահանջներ բավականաչափ հուսալի համարվող գաղտնաբառի համար։ Միայն Դուք եք պատասխանատվություն կրում Ձեր գաղտնաբառը գաղտնի պահելու և այն երրորդ անձանց չտրամադրելու համար։ Եթե կասկածում եք, որ Ձեր գաղտնաբառը հայտնի է դարձել չլիազորված երրորդ անձանց, ապա պետք է անմիջապես փոխեք գաղտնաբառը։ Եթե կասկածում եք, որ որևէ երրորդ կողմ ստացել է որևէ Ծառայության չլիազորված հասանելիություն Ձեր Volvo ID-ի միջոցով, անհապաղ կապվեք մեզ հետ։
Դուք հայտարարում և երաշխավորում եք, որ չեք վաճառելու, տրամադրելու, փոխանցելու, ենթալիցենզավորելու կամ արտահանելու Ծառայությունները, ամբողջությամբ կամ մասամբ (ներառյալ նաև ցանկացած ծրագրային ապահովումը) որևէ «Նշված անձի», այսինքն՝ ցանկացած անձի, ընկերության, ստորաբաժանման կամ կազմակերպության, որը ներառվել է Եվրոպական Միության («ԵՄ»), Ամերիկայի Միացյալ Նահանգների («ԱՄՆ»), Միացյալ Ազգերի Կազմակերպության («ՄԱԿ») կամ ցանկացած այլ պատկան կառավարական մարմնի կողմից թողարկված պատժամիջոցների ցանկում կամ որևէ այլ կերպ արգելափակվել է կամ ենթարկվել է տնտեսական պատժամիջոցների վերջիններիս կողմից՝ հանգամանքներից կախված, ինչպես նաև ցանկացած անձի, որը պատկանում է, վերահսկվում է կամ գործում է նման Նշված անձի անունից կամ նրա շահերից ելնելով: Դուք հայտարարում և երաշխավորում եք նաև, որ չեք գործում որևէ անձի անունից և որևէ այլ կերպ չեք վաճառելու, տրամադրելու, փոխանցելու կամ ենթալիցենզավորելու Ծառայությունները, ամբողջությամբ կամ մասամբ (ներառյալ նաև ցանկացած ծրագրային ապահովումը) որևէ անձի, որը գտնվում է կամ կազմավորվել է Կուբայում, Իրանում, Հյուսիսային Կորեայում, Սիրիայում կամ Ուկրաինայի Ղրիմի մարզում: Օգտագործելով Ծառայությունները՝ Դուք հայտարարում և երաշխավորում եք նաև, որ չեք գտնվում նշված երկրներում (մարզերում) և ներառված չեք նման ցուցակներում:
Օգտատիրոջ լիցենզիա և մտավոր սեփականության իրավունքներ
Ծառայությունների և դրանց բովանդակության (այդ թվում նաև ծրագրային ապահովման) նկատմամբ մտավոր սեփականության բոլոր իրավունքները պատկանում են բացառապես մեր ընկերությանը, մեր Դուստր ձեռնարկություններին և/կամ արտոնագրողներին։ Եթե սույն Պայմաններում, ցանկացած կիրառելի Հատուկ դրույթներում և/կամ Փաստաթղթերում այլ բան նշված չէ, ապա Դուք ոչ մի իրավունք չեք ստանում որևէ մտավոր սեփականության նկատմամբ կամ կապակցությամբ:
Մենք Ձեզ տրամադրում ենք Ծառայություններին առնչվող բովանդակության և ծրագրային ապահովման անձնական օգտագործման լիցենզիա։ Տվյալ լիցենզիան, որը կարող է ներառել նաև մտավոր սեփականության իրավունքները, ոչ բացառիկ է և չփոխանցվող, եթե սույն Պայմաններով այլ բան նախատեսված չէ։ Լիցենզիան կարող է օգտագործվել միայն սույն Պայմաններում կամ կիրառելի Հատուկ դրույթներում սահմանված նպատակներով և օգտագործման սահմանափակումներով։
Օրենսդրությամբ թույլատրված դեպքերից բացի, Դուք չեք կարող ապակազմարկել, վերանախագծել, փորձել ստանալ աղբյուրի կոդը, ձևափոխել կամ ստեղծել արտադրյալ աշխատանքներ Ծառայությունների և դրանց բովանդակության հետ կապակցված ծրագրային ապահովման հիման վրա։ Տվյալ սահմանափակման ցանկացած խախտում կամ այս լիցենզիայի ցանկացած դրույթի չկատարում կարող է առաջացնել Ծառայությունների մատուցման կասեցում կամ դադարեցում։
Ապրանքային նշանները, կորպորատիվ պատկերանշանները, տիրույթների անունները և խորհրդանշանները ենթարկվում են մեր կամ մեր արտոնագրողների ապրանքային նշանների իրավունքներին կամ, հանգամանքներից կախված, երրորդ կողմերի ապրանքային նշանների իրավունքներին՝ եթե այլ բան սահմանված չէ։
Այս լիցենզիայի վավերականության ժամկետը սպառվում է, երբ սպառվում է Պայմանագրի, սույն Պայմանների կամ Հատուկ դրույթների գործողության ժամկետը, կամ երբ Դուք դադարեցնում եք համապատասխան Ծառայության կամ բոլոր Ծառայությունների օգտագործումը։
Երրորդ կողմի վեբ կայքերի կամ ռեսուրսների հղումներ
Ծառայությունները կարող են պարունակել երրորդ կողմի հավելվածների կամ վեբ կայքերի հղումներ։ Մենք այդ հղումները տրամադրում ենք միայն հարմարավետության համար և ոչ մի պատասխանատվություն չենք կրում այդ վեբ կայքերում կամ դրանց միջոցով հասանելի բովանդակության, պրոդուկտների կամ ծառայությունների համար։ Ցանկացած հղման հրապարակումը չի նշանակում, որ մենք աջակցում ենք այդ վեբ կայքը։
Վերը նշվածը տարածվում է նաև Ծառայությունների առնչությամբ Ձեր կողմից կայացված ցանկացած որոշման կամ կատարված գործողության վրա։ Մենք ձեռնարկում ենք խելամիտ միջոցներ՝ Ծառայությունների մատուցման ընթացքում Ձեր սարքերը և համակարգերը վիրուսներից, «որդերից», վնասակար ծրագրերից, լրտես ծրագրերից, «տրոյան ձիերից» կամ այլ վնասակար կոդերից կամ ծրագրերից պաշտպանելու համար, սակայն չենք երաշխավորում, որ դրանք գոյություն չունեն կամ չեն ազդում Ձեր սարքերի / համակարգերի վրա:
Լրացուցիչ դրույթներ app store-ի հավելվածների վերաբերյալ
Եթե Դուք մուտք եք գործել կամ ներբեռնել Volvo Cars-ի որևէ Ծառայություն հավելվածների խանութում կամ հավելվածների տարածման հարթակներում (օրինակ՝ Apple Store, Google Play կամ Amazon Appstore) (յուրաքանչյուրը՝ «Հավելվածի մատակարար») առկա որևէ հավելվածի միջոցով (տրամադրվող «Volvo Cars հավելված»), ապա Դուք ընդունում և համաձայնում եք․
- Տրամադրվող Volvo Cars հավելվածն օգտագործել միայն Հավելվածի մատակարարի կողմից տրամադրված օգտագործման պայմաններով թույլատրված եղանակով։ Բացի այդ, սույն Պայմանները համաձայնեցվել են մեր և Ձեր (ոչ թե Հավելվածի մատակարարի) միջև և, նմանապես, մեր ու Հավելվածի մատակարարի միջև, ուստի մենք պատասխանատվություն ենք կրում միայն տրամադրվող Volvo Cars հավելվածի համար։ Այսպիսով, Հավելվածի մատակարարը ոչ մի պատասխանատվություն չի կրում տրամադրվող Volvo Cars հավելվածի տեխսպասարկման կամ աջակցման որևէ ծառայություն մատուցելու համար։
- Եթե տրամադրվող Volvo Cars հավելվածը չի բավարարում ցանկացած կիրառելի երաշխիքային պայման, Դուք կարող եք դրա մասին տեղեկացնել Հավելվածի մատակարարին և հետ ստանալ տրամադրվող Volvo Cars հավելվածի ձեռքբերման համար վճարված գումարը։ Գործող օրենսդրությամբ թույլատրված առավելագույն սահմաններում, հավելվածի մատակարարը չունի որևէ այլ երաշխիքային պարտավորություն տրամադրվող Volvo Cars հավելվածի նկատմամբ։
- Եթե Դուք օգտագործում եք տրամադրվող Volvo Cars հավելված, որը նախատեսված է iOS համակարգով աշխատող Apple սարքում օգտագործելու համար, ապա Դուք նաև․
- համաձայնում եք, որ Volvo Cars-ն է (ոչ թե Apple-ը) պատասխանատվություն կրում iOS հավելվածի առնչությամբ կամ iOS հավելվածի Ձեր կողմից տիրապետության և/կամ օգտագործման առնչությամբ Ձեզանից կամ երրորդ կողմից ստացված ցանկացած բողոքի ուսումնասիրության համար, ներառյալ հետևյալը․ (i) պրոդուկտի որակին վերաբերող բողոքներ, (ii) ցանկացած բողոք առ այն, որ iOS հավելվածը չի բավարարում որևէ գործող օրենսդրական կամ նորմատիվային պահանջ և (iii) բողոքներ, որոնք առաջանում են սպառողների իրավունքների պաշտպանության կամ նմանատիպ այլ օրենսդրության համաձայն, և որ բոլոր նման բողոքները կարգավորվում են բացառապես սույն Համաձայնագրով և ցանկացած օրենքով, որը կիրառելի է մեր՝ որպես iOS հավելվածի մատակարարի նկատմամբ,
- համաձայնում եք, որ Volvo Cars-ն է (ոչ թե Apple-ը) սույն Պայմաններում նշված ծավալով պատասխանատվություն կրում iOS հավելվածի առնչությամբ կամ iOS հավելվածի Ձեր կողմից տիրապետության և/կամ օգտագործման առնչությամբ երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված պահանջների հետաքննության, պաշտպանության, կարգավորման և բավարարման համար,
- հայտարարում և երաշխավորում եք, որ (i) չեք գտնվում ԱՄՆ-ի Կառավարության կողմից բեռնարգելքի (էմբարգո) ենթարկված կամ ԱՄՆ-ի Կառավարության կողմից որպես «ահաբեկիչներին աջակցող» սահմանված որևէ երկրում և (ii) նշված չեք ԱՄՆ-ի Կառավարության կողմից հրապարակվող արգելված կամ սահմանափակված կազմակերպությունների որևէ ցանկում,
- համաձայնում եք մեր iOS հավելվածն օգտագործելիս կատարել երրորդ կողմերի համաձայնագրերի բոլոր կիրառելի դրույթները (օրինակ՝ iOS հավելվածն օգտագործելիս Դուք չպետք է խախտեք տվյալների անլար փոխանցման ծառայությունների մատուցման համաձայնագրի պայմանները)։
- Դուք նաև համաձայնում եք, որ Apple-ը և Apple-ի դուստր ձեռնարկությունները հանդիսանում են այս Պայմանների երրորդ կողմի շահառուներ, քանի որ առնչություն ունեն iOS հավելվածի օգտագործման Ձեր լիցենզիային։ Երբ Դուք ընդունեք այս Պայմանները, Apple-ն իրավունք կունենա (և կհամարվի, որ նա այդ իրավունքն ընդունել է) այս Պայմանները կիրառել Ձեր նկատմամբ, քանի որ առնչություն ունի iOS հավելվածի օգտագործման Ձեր լիցենզիային՝ որպես դրա երրորդ կողմի շահառու։
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Պայմանների, Հատուկ դրույթների կամ Ծառայությունների փոփոխություն
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխել այս Պայմանները կամ Հատուկ դրույթները։ Մենք այդ փոփոխությունների մասին Ձեզ կծանուցենք նախօրոք, առնվազն 30 օր առաջ՝ եթե դրանք զգալի են կամ փոփոխում են մեր / Ձեր պարտավորությունները։ Հնարավոր է, որ Ձեզանից պահանջվի ընդունել փոփոխված պայմանները՝ Ծառայության օգտագործումը շարունակելու համար։ Հակառակ դեպքում, Ծառայության հետագա օգտագործումը կդիտարկվի որպես փոփոխությունների ընդունում։
Մենք կարող ենք ավելացնել կամ հեռացնել Ծառայություններ կամ դրանց գործառույթներ / ընտրանքներ, ամբողջությամբ կամ մասամբ դադարեցնել որոշակի Ծառայությունների տրամադրումը կամ դրանց հասանելիությունը, ինչպես նաև ընդհանուր առմամբ փոխել Ծառայությունները կամ դրանց հասանելիությունները՝ Ծառայությունների արդյունավետությունն ու արդիականությունը ապահովելու համար։
Դուք իրավունք ունեք ցանկացած պահի դադարեցնել Ծառայությունների օգտագործումը կամ սույն Պայմանների և Հատուկ դրույթների գործողությունը դադարեցման ստորև նշված պահանջներին համապատասխան, եթե համաձայն չեք սույն Պայմանների, Հատուկ դրույթների և/կամ Ծառայությունների փոփոխությունների հետ։
Երաշխիքից հրաժարում
Սույն Պայմաններով նախատեսված դեպքերից բացի և օրենսդրությամբ թույլատրված սահմաններում ոչ մենք, ոչ էլ մեր Դուստր ձեռնարկությունները Ձեր կամ որևէ երրորդ կողմի հանդեպ չենք կրում որևէ պատասխանատվություն, որը ծագում է Ծառայությունների մատուցման հետևանքով կամ դրա առնչությամբ, ինչպես նաև չենք կրում պատասխանատվություն ցանկացած վեճի, անհամաձայնության կամ բողոքի համար, որը ծագում է Ձեր կողմից կատարված գործողությունների կամ անգործության կամ Ծառայությունների մատուցման հետևանքով կամ դրանց առնչությամբ։ Երրորդ կողմի ծառայության մատուցումից բխող կամ դրան առնչվող բոլոր բողոքները պետք է լուծվեն բացառապես Ձեր և երրորդ կողմի միջև։ Volvo Cars ընկերությունը, օրենքով թույլատրված առավելագույն սահմաններում, պատասխանատվություն չի կրում ցանկացած վնասի կամ կորստի համար։
Ծառայությունները և բովանդակությունը տրամադրվում են «ինչպես որ կա» հիմունքով, առանց որևէ տեսակի երաշխիքի, ներառյալ Ձեր պահանջները բավարարելու կամ Ծառայության մատուցման շարունակականությունը, անվտանգությունը կամ անխափանությունը ապահովելու երաշխիքը կամ որևէ Ծառայության կամ բովանդակության որակի, ճշգրտության, արդիականության, ճշտության, ամբողջականության կամ հուսալիության երաշխիքը։ Չսահմանափակելով վերը նշվածը՝ մենք և մեր Դուստր ձեռնարկությունները բացահայտ կերպով հրաժարվում ենք բոլոր երաշխիքներից, որոնք վերաբերում են վաճառքի համար պիտանիությանը, որևէ նպատակին համապատասխանությանը, միջամտությունների կամ ներխուժումների բացակայությանը, ինչպես նաև բոլոր երաշխիքներից, որոնք առաջանում են վաճառքի կամ առևտրային նպատակներով օգտագործելու առնչությամբ։
Սույն Պայմանների ոչ մի դրույթ չի բացառում, սահմանափակում կամ փոփոխում ցանկացած երաշխիք, դրույթ կամ պայման, իրավունք կամ դատական պաշտպանության միջոց՝ ենթադրվող կամ գործող օրենքներով սահմանված, որը չի կարող օրինականորեն բացառվել, սահմանափակվել կամ փոփոխվել։
Պատասխանատվության սահմանափակում
Սույն Պայմաններով նախատեսված դեպքերից բացի և օրենսդրությամբ թույլատրված սահմաններում, ոչ մենք, ոչ էլ մեր Դուստր ձեռնարկությունները պատասխանատվություն չենք կրում հետևյալի համար.
- ցանկացած պատահական, հատուկ, տիպային, օրենքով նախատեսված, պատժիչ կամ հետևանքային վնասներ, ներառյալ չստացած շահույթը, տվյալների կամ հեղինակության կորուստը, Ծառայության ընդհատումը, համակարգչի վնասումը կամ համակարգի խափանումը կամ լրացուցիչ Ծառայությունների արժեքը, որոնք առաջանում են սույն Պայմաններից կամ դրանց առնչությամբ, կամ Ծառայությունների / բովանդակության օգտագործման կամ օգտագործման անհնարինության հետևանքով, հիմնված են երաշխիքի, պայմանագրի, իրավախախտման (այդ թվում նաև անփութություն), պրոդուկտի համար պատասխանատվության կամ այլ կիրառելի օրենսդրական նորմերի վրա, անկախ նրանից, թե արդյոք մենք, մեր Դուստր ձեռնարկությունները կամ վերը նշված երրորդ կողմերը տեղեկացված ենք եղել նման վնասի կամ անփութության հավանականության մասին, և նույնիսկ այն դեպքում, եթե սույն փաստաթղթում նշված դատական պաշտպանության սահմանափակ միջոցը չի ծառայել իր հիմնական նպատակին։
- ցանկացած կորուստներ, որոնք գերազանցում են բողոքի հիմք հանդիսացող իրադարձությանը նախորդող 12 ամիսների ընթացքում Ծառայությունների օգտագործման համար Ձեր կողմից վճարած գումարը։
Գործողության ժամկետ և դադարեցում
Այն Պայմանները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչև դրանց գործողությունը դադարեցվի կամ Դուք դադարեցնեք բոլոր Ծառայությունների օգտագործումը:
Դուք կարող եք ցանկացած պահի դադարեցնել ցանկացած կամ բոլոր Ծառայությունների օգտագործումը: Այդ դեպքում այս Պայմանները, Հատուկ դրույթները կամ Երրորդ կողմի դրույթները այլևս չեն կիրառվի, և Դուք չեք ունենա որևէ պարտավորություն սույն Պայմանների, ցանկացած Հատուկ դրույթների կամ Երրորդ կողմի դրույթների շրջանակներում:
Եթե Դուք դադարեցնեք որևէ Ծառայության օգտագործումը, սույն Պայմանները, ցանկացած Հատուկ դրույթները կամ Երրորդ կողմի դրույթները կշարունակեն գործել յուրաքանչյուր Ծառայության նկատմամբ, որը Դուք կշարունակեք օգտագործել:
Մենք իրավունք ենք վերապահում մշտապես կամ ժամանակավորապես դադարեցնել Ծառայությունների մատուցումը, ինչպես նաև դադարեցնել կամ կասեցնել այս Պայմանների և/կամ Հատուկ դրույթների գործողությունը. (a) Ձեր կողմից սույն Պայմանների և/կամ Հատուկ դրույթների խախտման կամ խախտման հիմնավորված կասկածների դեպքում,(b) ամբողջ աշխարհում կամ որոշակի աշխարհագրական տարածաշրջանում ընթացիկ ձևաչափով Ծառայությունների մատուցումը դադարեցնելու մեր որոշման դեպքում, (c) ցանկացած այլ նմանատիպ բիզնես պատճառով, որը մենք, մեր հայեցողությամբ, կհամարենք բավարար հիմք Ծառայությունների մատուցումը դադարեցնելու համար: Եթե Volvo Cars-ը որոշի դադարեցնել որևէ Ծառայության մատուցումը, ապա Դուք դրա մասին կտեղեկացվեք նախքան Ծառայության մատուցման դադարեցումը՝ խելամիտ ժամկետներում:
Սույն Պայմանների գործողության ժամկետի ավարտից հետո Դուք այլևս չեք կարողանա օգտագործել Ծառայությունները:
Գործողության դադարեցումը չի ազդի սույն Պայմանների, Հատուկ դրույթների կամ Երրորդ կողմի դրույթների ցանկացած պահանջների վրա, որոնք, իրենց բնույթից ելնելով, պետք է շարունակեն ուժի մեջ մնալ Պայմանների կամ Հատուկ դրույթների գործողության դադարեցումից հետո, ներառյալ նաև պայմանները, որոնք վերաբերում են. (а) Երաշխիքային պարտավորություններից հրաժարմանը, (b) Պատասխանատվության սահմանափակմանը, (c) Իրավունքների փոխանցմանը և (d) Կիրառելի իրավունքին և իրավասությանը:
Փոխանցում
Կողմերից ոչ մեկը իրավունք չունի սույն Պայմանների կամ ցանկացած Հատուկ դրույթների շրջանակներում ունեցած իր իրավունքներն ու պարտավորությունները փոխանցել երրորդ կողմին առանց մյուս կողմի գրավոր համաձայնության: Այնուամենայնիվ, մենք կարող ենք սույն Պայմանների և/կամ ցանկացած Հատուկ դրույթների շրջանակներում ունեցած մեր իրավունքներն ու պարտավորությունները փոխանցել ցանկացած Դուստր ձեռնարկության:
Կիրառելի օրենք և վայր
Եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, ապա սույն Պայմանները, ցանկացած Հատուկ դրույթները, ինչպես նաև Ծառայությունների ցանկացած օգտագործումը պետք է մեկնաբանվեն Հայաստանի օրենքների համաձայն (Ապրանքների միջազգային առքուվաճառքի պայմանագրերի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից բացի) և կարգավորվեն դրանցով՝ հաշվի չառնելով դրա կոլիզիոն իրավունքի սկզբունքները: Սույն Պայմաններից և/կամ ցանկացած Հատուկ դրույթներից բխող բոլոր հայցերի դիտարկման բացառիկ վայր են հանդիսանում Երևանի տարածքային դատարանները, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
Եթե ցանկանում եք մեզ տեղյակ պահել տվյալ հարցի մասին, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: