Փոխադրամիջոցի Գաղտնիության մասին ծանուցում
Ուժի մեջ է սկսած՝
Հրապարակված է՝
Գաղտնիության մասին այս ծանուցումը բացատրում է, թե ինչպես է Volvo Cars-ը (ինչպես սահմանված է ստորև) մշակում մեքենային և Volvo Cars-ի կողմից մատուցվող կապակցված ծառայություններին վերաբերող տվյալները։
Մեքենայի առանձնահատկություններ ի և գործառույթների բացատրության համար տե՛ս համապատասխան մոդելի սեփականատիրոջ ձեռնարկը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ սույն ծանուցման և սեփականատիրոջ ձեռնարկի՝ անձնական տվյալների մշակմանը վերաբերող դրույթների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում առաջնությունը տրվում է այս ծանուցմանը։
Հաշվի առնելով, որ տվյալների մշակումը կախված է նաև մեքենայում ներկառուցված և Ձեր կողմից ակտիվացված գործառույթներից, այս փաստաթուղթը պարունակում է տվյալների մշակման վերաբերյալ հնարավորինս համապարփակ տեղեկատվություն: Եթե Ձեր մեքենան հին է, կամ նոր մոդելի է, սակայն որևէ ֆունկցիոնալ հնարավորությամբ կամ գործառույթով ապահովված չէ, ապա այդ ֆունկցիոնալ հնարավորությանն առնչվող տվյալների մշակում տեղի չի ունենա։
Գաղտնիության մասին այս ծանուցումը չի կիրառվում հետևյալի նկատմամբ.
- Հատուկ մեքենաներ (օրինակ՝ ոստիկանական մեքենաներ)
- Մեքենայից դուրս չփոխանցվող անձնական տվյալների մշակում (լոկալ մշակում)
- Անձնական տվյալների մշակում մեր մանրածախ վաճառողներից մեկի հետ շփումների ընթացքում (օրինակ՝ մեքենա գնելիս)
- Ձեր կողմից երրորդ կողմերի ծրագրային ապահովման, հավելվածների և ծառայությունների օգտագործում։ (Լրացուցիչ տեղեկատվության համար տե՛ս ծառայությունների առանձին մատակարարների սեփական դրույթները և պայմանները, ինչպես նաև նրանց գաղտնիության քաղաքականությունները/ծանուցումները)։
- Մեքենայում ինտերնետ/կապի ծառայության տրամադրում, որն ապահովվում է բջջային ցանցի օպերատորի կողմից՝ Volvo Cars ընկերությունից անկախ:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Volvo Cars-ն ունի գաղտնիության մասին այլ ծանուցումներ, որոնց անհրաժեշտ է ծանոթանալ այս տեղեկատվության հետ մեկտեղ՝ ամբողջական պատկեր ստանալու համար։ Մենք դրանք Ձեզ համար թվարկել ենք ստորև։ Կարող եք հեշտությամբ բացել դրանք՝ անմիջապես հղումներին սեղմելու միջոցով։
Ստորև կարող եք գտնել հետևյալ տեղեկությունները՝
- Մեր մասին
- Ինչ անձնական տվյալներ ենք մենք օգտագործում և ինչու
- 2.1 Infotainment-ի նպատակներով օգտագործվող տվյալներ
- 2.1.1 Ուղևորության տվյալների գրանցամատյան
- 2.1.2 Ծրագրային ապահովման թարմացում անլար ցանցի միջոցով
- 2.1.3 Connected Safety
- 2.1.4 Թվային բանալի
- 2.1.5 Իրական ժամանակում տեղեկատվություն ճանապարհային երթևեկության մասին
- 2.1.6 Արագության վերահսկողության խելացի համակարգ (Intelligent Speed Assist, ISA)
- 2.1.7 Ձայնային հաղորդագրում
- 2.1.8 Օդի որակի ցուցանիշ
- 2.1.9 Քարտեզների առաքման համակարգ
- 2.2 Անվտանգության առնչությամբ օգտագործված տվյալներ
- 2.2.1 Ակտիվ անվտանգության տվյալների գրանցիչ (ASDR)
- 2.2.2 Իրադարձությունների տվյալների գրանցիչ (EDR)
- 2.2.3 Վթարային կանչ (eCall)
- 2.2.4 Զանգերի սպասարկման կենտրոնի ծառայություններ
- 2.2.5 Ներխուժման հայտնաբերման համակարգ
- 2.2.6 Մարտկոցների անվտանգության ապահովում
- 2.3 Տեխսպասարկմանն ու վերանորոգմանը վերաբերող տվյալների օգտագործում
- 2.3.1 Տեխսպասարկման պլանավորում
- 2.3.2 Ախտորոշման տվյալների ընթերցում վերանորոգման արհեստանոցներում
- 2.3.3 Վրիպակների տվյալների փոխանցում
- 2.3.4 Մեքենայի տվյալների ընդլայնված վերլուծություն
- 2.4 Գիտահետազոտական նպատակներով օգտագործվող տվյալներ
- 2.4.1 Ճանապարհա-տրանսպորտային պատահարների հետազոտական վերլուծություն
- 2.4.2 Մեքենայի տվյալների վերլուծություն
- 2.4.3 Մեքենայի վիճակի վերլուծություն և բարելավումներ
- 2.5 Արտանետման տվյալների փոխանցում
- 2.6 Իրավապահ մարմինների հարցումներ
- Ձեր անձնական տվյալների համօգտագործում
- Ձեր իրավունքները և վերահսկողությունը
- Կոնտակտային տվյալներ
- Այս ծանուցման թարմացումները
1. Մեր մասին
Ստորև նշված անձնական տվյալների մշակման համար պատասխանատու է Volvo Car Corporation ընկերությունը, որի գրանցված իրավաբանական հասցեն է Assar Gabrielssons Väg, SE-405 31 Gothenburg, Sweden, իսկ ընկերության գրանցման համարը՝ 556074-3089 (այսուհետ՝ «Volvo Cars», «մենք» կամ «մեզ»): Եթե մեր հետ մեկտեղ անձնական տվյալները մշակում են նաև այլ ընկերություններ՝ այսպես կոչված համատեղ վերահսկիչներ, այդ մասին հստակ կնշվի։
2. Ինչ անձնական տվյալներ ենք մենք օգտագործում և ինչու
2.1 Infotainment-ի նպատակներով օգտագործվող տվյալներ
2.1.1 Ուղևորության տվյալների գրանցամատյան
Ուղևորության տվյալների գրանցամատյանն ավտոմատ գրանցում է Ձեր բոլոր ուղևորությունները։ Դա կարող է օգտակար լինել, օրինակ, եթե Դուք ցանկանում եք կառավարել Ձեր ուղևորությունների ծախսերը։ Ուղևորության տվյալների գրանցամատյանը պետք է ակտիվացվի Ձեր կողմից, հակառակ դեպքում տվյալները չեն հավաքագրվի:
Եթե Դուք ակտիվացնեք Ուղևորության տվյալների գրանցամատյանը, մենք կհավաքագրենք Ձեր նույնացուցիչները, օրինակ՝ անուն, ազգանունը, հեռախոսահամարը, էլ. հասցեն, Ձեր մեքենայի նույնականացման համարը (VIN) և գտնվելու վայրը, ինչպես նաև ուղևորությանը վերաբերող այլ տեղեկություններ, օրինակ՝ երթուղիները, տևողությունը, տարածությունը, վառելիքի և/կամ էլեկտրականության սպառումը և վազքը։ Ձեր մեքենայի մոդելից կախված՝ գրանցվում են միայն մեկնարկի և ավարտի կետերը կամ ողջ երթուղին։
Այս տվյալները մշակում ենք Ձեր համաձայնությամբ։
Որպես կանոն՝ Ուղևորության տվյալների գրանցամատյանի տվյալները պահվում են մինչև 400 օր՝ մեքենայի մոդելից կախված։ Դուք կարող եք ցանկացած պահի անջատել Ուղևորության տվյալների գրանցամատյանը, ինչից հետո տվյալների հավաքագրումը կդադարեցվի։ Դա չի հանգեցնի նախկինում հավաքագրված տեղեկատվության ջնջման։
2.1.2 Ծրագրային ապահովման թարմացում անլար ցանցի միջոցով
Ծրագրակազմի անլար թարմացումները մեքենայի համար հնարավորություն են ընձեռում թարմացնելու և պահպանելու ծրագրակազմի ամենավերջին տարբերակը՝ առանց արհեստանոց այցելելու։ Օգտագործելով ծրագրակազմի ամենավերջին տարբերակը՝ կկարողանաք լիովին օգտվել մեր թարմացված ծառայություններից։ Օգտագործելով ծրագրակազմի ամենավերջին տարբերակը՝ նաև բարելավում եք Ձեր պաշտպանությունը կիբերտարածությունում անվտանգության հետ կապված միջադեպերից։
Մեքենայի ծրագրային ապահովումը սպասարկելու և ծրագրային ապահովման անհրաժեշտ թարմացումները տրամադրելու նպատակով՝ մենք մշակում ենք հետևյալ տվյալները.
- Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN)
- Մեքենայի ծրագրային ապահովման տարբերակը
- Ախտորոշման անսարքությունների կոդերը
- Մեքենայի արտադրության ամսաթիվը
- Մեքենայի տեխնիկական բնութագրերը
- Տեղադրման կարգավիճակը և հաշվետվությունները
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում Ձեր համաձայնությունը:
Մենք կպահպանենք ծրագրային ապահովման թարմացումների վերաբերյալ գրառումները մեքենայի շահագործման ողջ ընթացքում:
Դուք կարող եք գաղտնիության կարգավորումներում ցանկացած ժամանակ համաձայնել կամ չհամաձայնել ծրագրակազմի ավտոմատ թարմացումներին։ Եթե համաձայն եք, ծրագրակազմի թարմացումները ներբեռնվում են ինքնաբերաբար, և Դուք ծանուցում կստանաք, երբ թարմացումը պատրաստ լինի տեղադրման համար։ Համաձայն չլինելու դեպքում ծանուցում կստանաք, երբ լինի նոր թարմացում, որը կարելի է ներբեռնել։ Եթե չեք ուզում օգտագործել ծրագրակազմի անլար թարմացումներ, կարող եք թարմացումները տեղադրել արհեստանոցում՝ մեր համակարգերի հետ պարտադիր միացմամբ։
2.1.3 Connected Safety
Մեր մեքենաները ապահովված են Connected Safety-ով՝ մեր կողմից առաջարկվող ծառայություն, որը մեքենան վարելու ընթացքում Ձեզ տեղեկացնում է ճանապարհային երթևեկության ընթացիկ վտանգների մասին։ Այս տեղեկատվությունը հիմնված է այլ մեքենաներից կամ, առկայության դեպքում, հանրային աղբյուրներից ուղարկված տեղեկատվության վրա։ Այս տեղեկատվությունն օգտագործվում է Ձեզ փոփոխվող ճանապարհային պայմանների կամ հնարավոր ճանապարհային վտանգների մասին նախօրոք զգուշացնելու համար՝ ցուցադրելով նախազգուշացումներ, որոնք թույլ են տալիս Ձեզ փոխել վարելու ոճը համապատասխանաբար: Եթե Ձեր մեքենան հայտնաբերի հնարավոր ճանապարհային վտանգներ, օրինակ՝ անվադողերի և ճանապարհի միջև ավելի թույլ շփում, կամ եթե ակտիվանան վտանգների մասին նախազգուշացնող լույսերը, այդ տեղեկատվությունը կուղարկվի Volvo Cars մեքենաներին։ Այդ տեղեկատվությունը միավորվում է և դարձվում անանուն՝ նախքան Ձեր մեքենայի դիրքին մոտեցող այլ մեքենաներին ուղարկելը։
Connected Safety ծառայության աջակցումն ապահովելու նպատակով մենք հավաքում և մշակում ենք հետևյալ տվյալները.
- Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN)
- Իրադարձություններ, օրինակ՝ Սայթաքուն ճանապարհի մասին նախազգուշացնող կամ Վթարային լույսերի ակտիվացում և այլն։
- Յուրաքանչյուր նախազգուշացման ժամանակի կնիքը
- Գտնվելու վայր
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում պայմանագրի կատարումը։ Կարող եք ցանկացած պահի միացնել կամ անջատել ծառայությունը:
Բացի այդ, վերը նշված տվյալները մշակվում են անանուն կերպով և փոխանցվում երթևեկությունը կարգավորող գործակալություններին և ընկերություններին՝ ճանապարհային երթևեկության արդյունքում առաջացող վտանգներից խուսափելու և դրանք մեղմելու, ինչպես նաև ճանապարհային անվտանգությունը բարձրացնելու, տեխսպասարկման ծախսերը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար։ Այս նպատակով համատեղ վերահսկիչներ են հանդիսանում Volvo Cars-ը և Polestar Performance AB-ն (շվեդական ընկերություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Gothenburg, Assar Gabrielssons Väg 9, SE-405 31, Sweden հասցեով, այսուհետ՝ «Polestar»)։ Volvo Cars և Polestar ընկերությունները, հանդիսանալով այսպես կոչված «համատեղ վերահսկիչներ» Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի շրջանակներում, համատեղ պատասխանատվություն են կրում նման մշակման համար: Volvo Cars և Polestar ընկերությունները համաձայնել են, որ Volvo Cars-ը պատասխանատվություն է կրում տեղեկատվությունն իր հաճախորդներին տրամադրելու համար, և որ Volvo-ի հաճախորդները Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգով նախատեսված համապատասխան իրավունքները կարող են օգտագործել Volvo Cars-ի նկատմամբ:
Մենք տվյալները կպահենք 1 շաբաթ։
2.1.4 Թվային բանալի
Թվային բանալին կարող է լիարժեք փոխարինել մեքենայի սովորական բանալին և թույլ է տալիս սովորական եղանակով կողպել, ապակողպել կամ գործարկել Ձեր մեքենան սմարթֆոնի կամ սմարթ ժամացույցի օգնությամբ։ Հնարավոր է նաև թվային բանալին փոխանցել այլ օգտատերերի՝ տարբեր թվային կապուղիների միջոցով։
Թվային բանալին պահանջում է ցանցային միացում միայն առաջին մեկանգամյա կարգավորումը կատարելու, բանալիները փոխանցելու կամ հետ կանչելու համար։ Կարգավորելուց հետո բանալին կարող է աշխատել Bluetooth, Near Field Communication (NFC) և Ultra-Wideband Technology-ի (UWB) միջոցով։ Կարգավորման ընթացքում Ձեր բանալին կավելացվի Ձեր սմարթ սարքի դրամապանակի հավելվածին։ Ձեր դրամապանակի հավելվածից կարող եք կիսվել Ձեր բանալիով հաղորդակցության հավելվածների, էլ. փոստի կամ Airdrop®-ի միջոցով։ Դուք կարող եք նաև հեշտությամբ հետ կանչել բանալիները, որոնցով կիսվել եք՝ դրամապանակի հավելվածի միջոցով կամ մեքենայի infotainment համակարգում։
Թվային բանալի օգտագործելիս մշակվում են հետևյալ տվյալները.
- Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN)
- Մեքենայի տվյալները
- Մեքենայի կարգավիճակը
- Volvo ID
- Բանալու ID
- Հասկանալի անունը
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում պայմանագրի կատարումը։
Մենք կպահպանենք Ձեր տվյալները, քանի դեռ Ձեր պայմանագիրը գտնվում է վավերականության ժամկետում։
2.1.5 Իրական ժամանակում տեղեկատվություն ճանապարհային երթևեկության մասին
Ճանապարհային երթևեկության մասին իրական ժամանակում տեղեկատվության ծառայությունը ճանապարհային երթևեկության մասին տեղեկատվությունը ստանում է երրորդ կողմի ծառայությունների մատակարարներից:
Մենք մշակում ենք մեքենայի հետևյալ տվյալները.
- Մեքենայի դիրքը և արագությունը. այս տվյալները տրամադրվում են երրորդ կողմի ծառայությունների մատակարարներին՝ խցանումը հաշվարկելու, ինչպես նաև Ձեզ ու այլ վարորդներին խցանման առաջացման վտանգի մասին տեղեկացնելու համար: Այս տվյալները երրորդ կողմի ծառայությունների մատակարարների համար անանուն են:
- Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN). օգտագործվում է Volvo Cars-ի կողմից՝ հաստատելու, որ Ձեր մեքենան ունի տվյալ ծառայության բաժանորդագրություն:
Մեքենաների այն մոդելները, որոնք ապահովված են մեքենան վարելու ընթացքում ճանապարհային նշաններն իրական ժամանակում ճանաչելու սենսորներով, դա անում են միայն տվյալների լոկալ (մեքենայի ներսում) մշակման միջոցով:
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում պայմանագրի կատարումը։ Կարող եք ցանկացած պահի միացնել կամ անջատել ծառայությունը:
Տվյալները կպահպանվեն Volvo Cars-ի կողմից այնքան ժամանակ, քանի դեռ բաժանորդագրությունն ակտիվ է: Բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո VIN-ը, արագության և դիրքի տվյալները պահպանվում են առավելագույնը 90 օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ գործող լոկալ օրենսդրությունը պահանջում է դրանք պահպանել ավելի երկար:
2.1.6 Արագության վերահսկողության խելացի համակարգ (Intelligent Speed Assist, ISA)
Արագության վերահսկողության խելացի համակարգը (ISA) պարտադիր գործառույթ է որոշ իրավական համակարգերում, որը ճանապարհային նշանների տվյալների միջոցով օգնում է պահպանել մեքենաների արագության սահմանափակումը։ Ընթացիկ ճանապարհի արագության սահմանափակման մասին տեղեկություններ ստանալու նպատակով ISA-ն օգտագործում է մեքենային նավիգացիոն համակարգը՝ ճանապարհային նշանների տվյալները կարդալու համար։ Նավիգացիոն համակարգին, իր հերթին, անհրաժեշտ է մեքենայի դիրքը՝ ճիշտ տվյալներ ապահովելու համար։
Բացի այս, Volvo Cars-ն օրենքով պարտավորված է տրամադրել միավորված տվյալներ Ձեր կողմից մեքենայի օգտագործման վերաբերյալ, օրինակ.
- որքան ժամանակ կամ ինչ տարածության վրա եք Դուք երթևեկել մեքենայի ակտիվացված կամ ապաակտիվացված առաջադեմ համակարգերով
- որքան ժամանակ կամ ինչ տարածության վրա եք Դուք երթևեկել` պահպանելով կամ չպահպանելով արագության գործող սահմանափակումները
- մեքենայի առաջադեմ համակարգերի ակտիվացման և ապաակտիվացման միջև անցած ժամանակը
ISA-ի և հաշվետվությունների ներկայացման աջակցման նպատակով մշակվում են հետևյալ տվյալները.
- Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN)
- Մեքենայի արագությունը
- Մաքենայի տվյալները (մոդելը, արտադրության տարեթիվը)
- Մեքենայի, դրա սենսորների և համակարգերի կողմից գեներացված տեղեկությունները (նախազգուշացումներ, անսարքություններ, ախտորոշման տվյալներ, մեքենայի առաջադեմ համակարգերի կարգավիճակ և աշխատանք)
- Մեքենայի օգտագործման և շահագործման եղանակներին վերաբերող տեղեկատվությունը (կարգավորումներ, մեքենայի առաջադեմ համակարգերի օգտագործում)
- Գտնվելու վայր
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում օրենքով նախատեսված մեր պարտավորությունների իրականացումը:
Մենք պահպանում ենք տեղեկությունները մինչև դրանց միավորումը և համապատասխան մարմիններին ուղարկումը։
2.1.7 Ձայնային հաղորդագրում
Ձայնային հաղորդագրումը հանդիսանում է ձայնային հրամանների ավելի լայն համակարգի մաս, որի միջոցով Դուք կարող եք կառավարել infotainment համակարգի գործառույթները, և որը Ձեզ թույլ է տալիս ստեղծել և ուղարկել SMS հաղորդագրություններ բանավոր հրահանգների միջոցով: Ձայնային հրամանների միջոցով երկխոսություն սկսելու համար նախ անհրաժեշտ է ակտիվացնել այս ֆունկցիոնալ հնարավորությունը: Ձայնային կառավարումը կմնա ակտիվացված այնքան ժամանակ, մինչև Դուք հարկադրաբար ավարտեք դրա աշխատանքը կամ չպատասխանեք համակարգից ստացված երեք հուշումների:
Բանավոր հաղորդագրում օգտագործելիս մշակվում են հետևյալ տվյալները.
- Ձայնագրված ձայնային տվյալները կամ հրամանները
- Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN): VIN-ն օգտագործվում է՝ հաստատելու, որ Ձեր մեքենան ունի տվյալ ծառայության բաժանորդագրություն
- Հեռախոսահամարը
- Տեքստային հաղորդագրություն. երրորդ կողմի ծառայությունների մատակարարի կողմից ստեղծված տեքստային հաղորդագրությունը պահպանվում է ամպում, ապա հետ է ուղարկվում և պահպանվում Ձեր մեքենայում: Տեքստային հաղորդագրությունը կարող է ուղարկվել SMS-ի տեսքով:
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում պայմանագրի կատարումը։
Մենք կպահպանենք տեղեկությունները մինչև հաղորդագրության ուղարկելը։
2.1.8 Օդի որակի ցուցանիշ
Այս գործառույթը ցույց է տալիս տեղեկատվություն օդի որակի, օրինակ՝ աղտոտվածության և փոշու պարունակության մակարդակի մասին։
Սկզբում ցույց է տրվում մեքենայի սրահում օդի որակի մասին տեղեկատվությունը։
Եթե Դուք նախընտրեք կիսվել մեքենայի գտնվելու վայրի մասին տեղեկատվությամբ, ապա կցուցադրվի նաև արտաքին օդի որակի մասին տեղեկատվությունը։
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում պայմանագրի կատարումը։
Մեքենայում ցուցադրվելուց հետո տվյալները կջնջվեն։
2.1.9 Քարտեզների առաքման համակարգ
Մեր որոշ փոխադրամիջոցներ կարող են քարտեզի տվյալներ պահանջել մեր Քարտեզների առաքման համակարգից։ Այս ծառայությունը կկատարելագործի փոխադրամիջոցի գործառույթները, ինչպիսիք են Pilot Assist-ը և Ադապտիվ կրուիզ-կոնտրոլը՝ տրամադրելով քարտեզի արդիական տվյալներ Ձեր ընթացիկ գտնվելու վայրի համար։
Քարտեզների առաքման համակարգն ակտիվացնելու համար մշակվում են հետևյալ տվյալները.
- Գտնվելու վայրը - Որպեսզի փոխադրամիջոցը կարողանա քարտեզի ճիշտ տվյալներ պահանջել, մշակվում են մոտավոր տեղադրության տվյալներ (0,8 կմ-ից ոչ ավելի կոնկրետ շառավղով տարածքում²)։
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում պայմանագրի կատարումը։
Մենք կպահենք տվյալներն այնքան, մինչև քարտեզի տվյալները ներբեռնվեն։
2.2 Անվտանգության առնչությամբ օգտագործված տվյալներ
2.2.1 Ակտիվ անվտանգության տվյալների գրանցիչ (ASDR)
Ակտիվ անվտանգության տվյալների գրանցիչի (ASDR) առաջնային նպատակն է գրանցել ճանապարհա-տրանսպորտային պատահարներին կամ վթարային իրավիճակներին վերաբերող տվյալները: Այս տեղեկատվությունը կմշակվի մեր հետազոտությունների և մշակման դեպարտամենտի կողմից, ինչը կօգնի մեզ ավելի լավ պատկերացում ունենալ ճանապարհա-տրանսպորտային պատահարների, վնասվածքների և վնասների առաջացման հանգամանքների մասին:
Ձեր համաձայնությունը տալու դեպքում Volvo Cars-ը հավաքագրում և մշակում է հետևյալ տվյալները՝ հետագա մշակման աշխատանքներ իրականացնելու և անվտանգությանը վերաբերող ակտիվ բողոքները դիտարկելու նպատակով.
- Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN)
- Անվտանգության հետ կապված իրադարձությունների տեսակը և քանակը
- Առջևի տեսախցիկի պատկերները նկարահանվում են 4 վայրկյանի ընթացքում՝ վթարային իրավիճակի առաջացումից առաջ և դրանից հետո
- Մեքենայի գտնվելու վայրը միջադեպի առաջացման պահին
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում Ձեր համաձայնությունը, և մենք դրանք պահպանում ենք 10 տարի՝ նախքան ջնջելը կամ անանուն դարձնելը։
2.2.2 Իրադարձությունների տվյալների գրանցիչ (EDR)
Վթարային կամ գրեթե վթարային իրավիճակներին վերաբերող անվտանգության տվյալները մեքենան պահպանում է Իրադարձությունների տվյալների գրանցիչում (EDR), որը հայտնի է նաև որպես մեքենայի «սև տուփ»: Անվտանգության տվյալները ներառում են հետևյալը.
- Ձեր մեքենայի տարբեր համակարգերի աշխատանքային տվյալները
- Վարորդի և ուղևորների ամրագոտիների ամրացված լինելու / չլինելու փաստը
- Ինչ չափով է վարորդը սեղմել ակսելերատորի և/կամ արգելակի ոտնակը (եթե ընդհանրապես սեղմել է)
- Ինչ արագությամբ է ընթացել մեքենան
Տվյալների գրանցման տևողությունը, որպես կանոն, մինչև 30 վայրկյան է: Տվյալները գրանցում են միայն ոչ ստանդարտ վթարային իրավիճակների առաջացման դեպքում:
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում օրենքով նախատեսված մեր պարտավորությունների իրականացումը:
Մենք կպահպանենք տեղեկությունները մինչև գործարկող նոր իրադարձության կողմից վերագրանցումը։
2.2.3 Վթարային կանչ (eCall)
Վթարային կանչը (eCall) ավտոմատ կերպով գործարկում է վթարային կանչ և տվյալների ուղարկում որոշ տեսակի վթարների դեպքում, որը հայտնաբերվում է մեքենայի մեկ կամ մի քանի տվիչների ակտիվացման միջոցով։ Դա նշանակում է, որ մեքենայի կողմից eCall-ը ավտոմատ կերպով կկատարվի նույնիսկ, եթե մեքենայի բոլոր ուղևորները անգիտակից են, իսկ ստորև նշված տվյալները ավտոմատ կերպով կփոխանցվեն կանչերի սպասարկման կենտրոնին։ eCall-ը կարելի է գործարկել նաև ձեռքով՝ SOS կոճակը սեղմելու և պահելու միջոցով։
eCall կատարելիս մշակվում են հետևյալ տվյալները.
- Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN)
- Մեքենայի շարժաբեր ուժի կամ շարժիչի բնութագրերը
- Մեքենայի մոդելի բնութագրերը
- Միջադեպի առաջացման ժամանակը
- Միջադեպի վայրը
- Մեքենայի շարժման ուղղությունը
- Մեքենայի կարգավիճակը
Կիրառելիության դեպքում eCall-ը կանխադրաբար կփոխանցվի երրորդ կողմի ծառայությունների մատակարարին (այն կոչվում է երրորդ կողմի ծառայության eCall կամ ԵԿԾ eCall)։ Այդ մատակարարը ըստ տարածաշրջանի տարբեր է. Դուք կարող եք Ձեր տարածաշրջանում գործող մատակարարների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալ մեզ հետ կապ հաստատելու միջոցով։ Դուք ցանկացած պահի կարող եք ուղղորդել կանչերը արտակարգ իրավիճակների հանրային ծառայությանը՝ կարգավորումները փոխելու միջոցով:
Տվյալները հավաքագրվում են միայն eCall կանչ կատարելու դեպքում և հասանելի են լինում բացառապես Volvo Cars-ին և ծառայություն մատուցող երրորդ կողմին (կամ, ընտրելու դեպքում, հենց արտակարգ իրավիճակների ծառայությանը): Սակայն նրանք, անհրաժեշտության դեպքում, կարող եք փոխանցել այս տվյալները արտակարգ իրավիճակների մասնագիտացված ծառայություններին (օրինակ՝ շտապ օգնության ծառայությանը):
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում օրենքով նախատեսված մեր պարտավորությունների իրականացումը:
Մենք տվյալները կպահպանենք 200 օր, իսկ դրանց մշակումը կսահմանափակվի վերը նշված վթարային իրավիճակներով։
2.2.4 Զանգերի սպասարկման կենտրոնի ծառայություններ
Զանգերի սպասարկման կենտրոնի ծառայությունների միջոցով մենք Ձեզ տրամադրում ենք «կանչ»/օգնություն կոճակի միջոցով մեքենայից մեր զանգերի սպասարկման կենտրոնի հետ կապ հաստատելու հնարավորություն՝ հավելվածի ներսից զանգ կատարելու կամ անմիջապես զանգերի սպասարկման կենտրոն զանգելու միջոցով։ Զանգերի սպասարկման կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունները նկարագրված են ստորև.
Ճանապարհային օգնություն (RSA)
RSA-ն Ձեզ տրամադրում է օգնություն մեքենայի հետ կապված տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում, ինչպիսիք են, օրինակ, անվադողի պատռումը կամ շարժիչի անսարքությունը։ Որոշ դեպքերում զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետը կարող է հեռախոսազանգի միջոցով տրամադրել օգնություն՝ խնդիրը լուծելու համար։ Այլ դեպքերում վերանորոգումը կարող է կատարվել ճամփեզրին («վերանորոգում տեղում») կամ, եթե դա հնարավոր չէ, Ձեր մեքենան կարող է քարշակվել դեպի արհեստանոց՝ վերանորոգումն իրականացնելու համար։ Մասնագետը զանգի ընթացքում կարող է գնահատել, թե ինչ գործողություններ են անհրաժեշտ։ Եթե անհրաժեշտ լինի տրամադրել օգնություն ճամփեզրին (օրինակ՝ վերանորոգում տեղում կամ քարշակում), համապատասխան սարքավորումը կարող է տրամադրվել երրորդ կողմի կազմակերպությունների (օրինակ՝ մեքենաների քարշակման կամ վերանորոգման ընկերությունների) կողմից, որոնք կմշակեն համապատասխան տվյալները։
Առևանգված մեքենաների հետագծում (SVT)
SVT-ն օգնում է գտնել Ձեր մեքենան այն առևանգելու դեպքում։ Մեքենայի առևանգման մասին կարող է հաղորդել .
- հենց ինքը՝ մեքենան։ Դա տեղի է ունենում, երբ մեքենան հայտնաբերում է ահազանգման համակարգի գործարկում, որի արդյունքում որպես «առևվանգման մասին ծանուցում» հայտնի ազդանշանն ուղարկվում է բոլոր վարորդներին, ում մեքենան միացված է Volvo Cars App հավելվածին, ինչպես նաև զանգերի սպասարկման կենտրոն։
- մեքենայի սեփականատեր, որը զանգում է սպասարկման կենտրոն։
- տեղական իրավապահ մարմիններ (ոստիկանություն)։ Կրկին, զանգը ուղարկվում է անմիջապես զանգերի սպասարկման կենտրոն։
SVT գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ոստիկանությանը ներկայացնել պաշտոնական զեկույց և գործի համարը տրամադրել զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետներին։
Մեքենայի հեռահար անշարժունացում/շարժունացում (RVI/RVM)
RVI/RVM-ը կարող է օգտագործվել մեքենայի անշարժունացման համակարգը միացնելու կամ անջատելու համար։ Եթե անշարժունացման համակարգն ակտիվացված է, մեքենան հնարավոր չի լինի գործարկել մինչև դրա ապաակտիվացումը։ Դրանից հետո մեքենան կարելի է շարժունացնել հեռահար եղանակով։ Այս ծառայությունը գործարկվում է զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետի կողմից։
Վերը նկարագրված ծառայությունը Ձեզ տրամադրելու նպատակով մենք ավտոմատ կերպով կհավաքագրենք հետևյալ տվյալները, երբ Դուք կապ հաստատեք զանգերի սպասարկման կենտրոնի հետ մեքենայում գտնվող «կանչ»/օգնություն կոճակի կամ Volvo Car App հավելվածի միջոցով.
- Համարանիշ
- Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN)
- Մեքենայի տեխնիկական բնութագրերը
- Մեքենայի կարգավիճակը
- Հայտի ժամանակը և վայրը
- Գտնվելու վայրը կանչը կատարելու պահին
- Մեքենայի շարժման ուղղությունը
Հայտի բնույթից և շրջանակներից կախված՝ հնարավոր է, որ մեզ անհրաժեշտ լինի վերը նշված հեռախոսային սպասարկման կենտրոնների ծառայությունների համար մշակել լրացուցիչ տեղեկատվություն, որը կարող է պահանջվել հայցվող օգնությունը տրամադրելու համար, օրինակ՝
- կոնտակտային տվյալներ (տան հասցե, էլ. հասցե, հեռախոսահամար)
- ապահովագրության մասին տեղեկատվություն (ապահովագրական պոլիսի և հայտի համար)
- գործարքին վերաբերող տեղեկատվություն
- վնասի պատճառ և տեղեկատվություն վերանորոգումն իրականացնող արհեստանոցի մասին
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում պայմանագրի կատարումը։
Մենք տվյալները կպահենք 200 օր։
2.2.5 Ներխուժման հայտնաբերման համակարգ
Ներխուժման հայտնաբերման համակարգի (IDS) նպատակն է հայտնաբերել արտասովոր երևույթներ և խախտումներ, որոնք կարող են պոտենցիալ սպառնալիք ներկայացնել հիմնական infotainment համակարգի համար։ Դա նշանակում է, որ մենք վերահսկելու ենք ծրագրային ապահովման և հավելվածների աշխատանքը՝ երաշխավորելու համար, որ դրանք չեն խախտում իրենց տրամադրված թույլտվությունները։ IDS-ը կվերահսկի համակարգը իրական ժամանակի ռեժիմում և խախտումների մասին կծանուցի Volvo Cars-ին։
Մենք կմշակենք հետևյալ տվյալները.
- Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN)
- Ժամանակի դրոշմը (ճշգրիտ ժամանակը, երբ տեղի է ունեցել իրադարձությունը)
- Տեղեկատվություն, թե որ աղբյուրն է գործարկել որ թիրախը
- Տեխնիկական տվյալները (ծրագրային ապահովման տարբերակ, համակարգի և խափանման հաշվետվություններ, թույլտվություններ և արտոնագրեր)
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում օրենքով նախատեսված մեր պարտավորությունների իրականացումը:
Մենք տվյալները կպահենք 90 օր։ Այդ ժամանակահատվածի ավարտից հետո մենք կամ կջնջենք տվյալները կամ, դրանք պահպանելու անհրաժեշտության դեպքում, դրանք կդարձնենք անանուն։
2.2.6 Մարտկոցների անվտանգության ապահովում
Մենք պետք է համոզվենք, որ հիբրիդային կամ ամբողջական էլեկտրական շարժաբերով մեր մեքենաները ապահով են՝ մեր վարորդներին, նրանց ընտանիքներին և լայն հանրությանը վտանգներից և ավելորդ անհարմարություններից պաշտպանելու համար։ Դա ապահովելու նպատակով մենք հավաքագրում ենք և օգտագործում մարտկոցներին վերաբերող տեղեկատվություն՝ հնարավոր վտանգները նախապես հայտնաբերելու և անսարքությունների հնարավոր նոր տեսակները նույնականացնելու համար։ Եթե անհրաժեշտ համարենք, նաև կդիմենք Ձեզ և կտեղեկացնենք հավանական մտահոգությունների մասին։
Մեր կողմից հավաքագրվող և օգտագործվող տվյալներն են.
- Մեքենային վերաբերող տեղեկությունները (մոդել, արտադրության տարեթիվ, Ավտոմեքենայի նույնականացման համար (VIN), տեղեկատվություն սարքավորման և ծրագրային ապահովման մասին)
- Ավտոմեքենայի տեղաշարժին և մարտկոցին վերաբերող տեղեկությունները (տեղեկատվություն սարքավորման և ծրագրային ապահովման մասին, բջիջների լարում, լիցքավորման կարգավիճակ, տեղեկություններ լիցքավորման մասին, կոնֆիգուրացիա, տրամաչափում, ջերմաստիճան, ահազանգեր, նախազգուշացումներ, անսարքություններ, ախտորոշում, ժամանակի դրոշմներ, սարքինություն և ընդհանուր կարգավիճակ)
Մեր կողմից վերը նշված տվյալների մշակման համար իրավական հիմք են հանդիսանում մեր՝ վերը նշված օրինական շահերը, ինչպես նաև օրենքով նախատեսված մեր պարտավորությունների կատարումը, օրինակ՝ անվտանգության ապահովման նպատակով հետկանչերի իրականացումը։
Մենք վերը նշված տեղեկատվությունը կպահպանենք մեքենայի շահագործման ողջ ժամանակահատվածում։
2.3 Տեխսպասարկմանն ու վերանորոգմանը վերաբերող տվյալների օգտագործում
2.3.1 Տեխսպասարկման պլանավորում
Տեխսպասարկման պլանավորումն օգնում է Ձեր մեքենան պահել լավ վիճակում և ապահովել դրա սարքինությունը։
Մենք Ձեզ կուղարկենք տեխսպասարկմանը վերաբերող հաղորդագրություններ, եթե դա Ձեր երկրում կիրառելի է։
Եթե Ձեր մեքենան ունի ինտերնետ կապ, ապա տեխսպասարկման պլանավորումն աշխատում է Volvo Cars-ին, մանրածախ վաճառողներին և արհեստանոցներին շարունակաբար արատորոշիչ տվյալներ տրամադրելու միջոցով։ Ախտորոշիչ տվյալները հեռակա կարգով տրամադրելը Ձեր արհեստանոցին թույլ է տալիս նույնիսկ ավելի լավ նախապատրաստվել Ձեր առաջիկա այցին։ Բացի այդ, տվյալները կտրամադրվեն նաև մեր տեղական վաճառքի ընկերությանը և մանրածախ վաճառողներին՝ անհրաժեշտության դեպքում մասերի ամրագրումը և առաքումը կազմակերպելու համար։
Տեխսպասարկման պլանավորում նաև օգնում է մեզ պլանավորել պահեստամասերի արտադրությունը և մատակարարումը, ինչը շատ կարևոր է մեր սահուն գործունեությունն ապահովելու համար՝ պարունակությունը, լոգիստիկան և արհեստանոցների օգտագործումը օպտիմալացնելու միջոցով:
Տեխսպասարկման պլանավորման ծառայությունը Ձեզ մատուցելու համար հավաքագրվում են հետևյալ տվյալները.
- Մեքենային վերաբերող տեղեկությունները (մոդել, արտադրության տարեթիվ, Ավտոմեքենայի նույնականացման համար (VIN), տեղեկատվություն սարքավորման և ծրագրային ապահովման մասին)
- Մեքենայի, դրա սենսորների և համակարգերի կողմից գեներացված տվյալները (օդոմետր, տեխսպասարկման ցուցիչներ, ահազանգեր, նախազգուշացումներ, լուսային ցուցիչներ, անսարքություններ, ախտորոշում, ջերմաստիճան, ժամանակի դրոշմներ, սարքինություն, համակարգերի և գործառույթների կարգավիճակ և աշխատանք)
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում պայմանագրի կատարումը։ Կարող եք ցանկացած պահի միացնել կամ անջատել ծառայությունը:
Մենք տեղեկատվությունը կպահպանենք 3 տարի, մեքենայի բարձր լարման մարտկոցի տվյալներից բացի, որոնք պահպանվում են 10 տարի։
2.3.2 Ախտորոշման տվյալների ընթերցում վերանորոգման արհեստանոցներում
Եթե Ձեր մեքենայի տեխսպասարկման կամ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են տեխսպասարկման կենտրոնում, արհեստանոցում կամ գործընկերների կողմից, մենք կստանաք և կօգտագործենք այդ տեղեկատվությունը՝ անսարքությունները հետագծելու, մեր արտադրողի պարտավորությունները կառավարելու և արտադրանքի հետազոտական և մշակման աշխատանքներ իրականացնելու, օրինակ՝ մեր մեքենաների, դրանք անվտանգության և այլ գործառույթների որակը վերահսկելու և բարելավելու համար։
Մեր կողմից հավաքագրվող և օգտագործվող տվյալներն են.
- Մեքենային վերաբերող տեղեկությունները (մոդել, արտադրության տարեթիվ, Ավտոմեքենայի նույնականացման համար (VIN), տեղեկատվություն սարքավորման և ծրագրային ապահովման մասին)
- Մեքենայի, դրա սենսորների և համակարգերի կողմից գեներացված տվյալները (օդոմետր, տեխսպասարկման ցուցիչներ, ահազանգեր, նախազգուշացումներ, լուսային ցուցիչներ, անսարքություններ, ախտորոշում, կապի ծառայություններ և ցանց, արտոնագրման և լիազորման տվյալներ, տրամաչափումներ, ջերմաստիճան, եղանակային և ճանապարհային պայմաններ, էներգիայի և վառելիքի սպառում, ժամանակի դրոշմներ, սարքինություն, համակարգերի և գործառույթների կարգավիճակ և աշխատանք)
- Մեքենայի օգտագործման և շահագործման եղանակների մասին տեղեկատվություն (կոնֆիգուրացիա, կարգավորումներ, սարքի միացումներ, օգտագործման ռեժիմ (լիցքավորում, կայանում, շարժաբեր), լիցքավորման մասին տեղեկատվություն, ժամանակի դրոշմներ, արագություն, ուղևորների առկայություն, գլխավոր տեղեկատվական սարքի (մեքենայի էկրան) հետ փոխազդեցություն և օգտագործում, հեռահար ծառայությունների օգտագործում, մեքենայի գործառույթների, օրինակ՝ ակսելերատորի, արգելակների, ղեկավարման համակարգի, ամրագոտիների և դռների օգտագործում)
Մեր կողմից վերը նշված տվյալների մշակման համար իրավական հիմք են հանդիսանում մեր օրինական շահերը, ինչպես նաև օրենքով նախատեսված մեր պարտավորությունների կատարումը, օրինակ՝ անվտանգության ապահովման նպատակով հետկանչերի իրականացումը։
Մենք վերը նշված տեղեկատվությունը կպահպանենք մեքենայի շահագործման ողջ ժամանակահատվածում։
2.3.3 Վրիպակների տվյալների փոխանցում
Վրիպակների տվյալների փոխանցումը գործիք է, որը կարող է ակտիվացվել արհեստանոցների կողմից, որպեսզի կարողանանք հավաքել տեղեկություններ ծրագրակազմի վրիպակների մասին։ Գործիքն օգտագործվում է խնդիրների ազդեցությունը որոշելու և հետաքննելու նպատակով և մեզ թույլ կտա լուծել ծրագրային ապահովման հետ կապված խնդիրները, ինչպես նաև լավ վիճակում պահել մեր ծրագրակազմը։ Վրիպակների տվյալների փոխանցումն ակտիվացնելով՝ մենք հավաքում և մշակում ենք Ձեր մեքենայից ստացված հետևյալ տվյալները՝
- Փոխադրամիջոցի վերաբերյալ տեղեկություններ (վազքը, վառելիքի ծախսը, ավտոմեքենայի կոմպլեկտացիան և տվյալները, ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN), IP հասցեն և ծրագրակազմի տարբերակը)
- Տեղեկություններ, որոնք ստեղծում են Գլխավոր տեղեկատվական բլոկը, Ցուցասարքի գլխամասային բլոկը, Տելեմատիկայի և փոխկապակցվածության ալեհավաքային մոդուլը և դրանց առնչվող ազդանշանները (GPS, DID (տվյալների նույնացուցիչ), DTC (անսարքության արատորոշման կոդ), փոխադրամիջոցի ցանցի արատորոշումը, Android Automotive արատորոշումը, մեկնարկային արատորոշումը և մշակողների համար նախատեսված հաշվետվություններն ու գրանցամատյանները)
- Տեղեկություններ վարորդի և փոխադրամիջոցի փոխգործողությունների մասին (արագություն, infotainment-ի կարգավորումներ, նավիգացիայի նպատակակետեր, հեռախոսագիրք, ռադիոյի կարգավորումներ, երրորդ կողմի հավելվածների կարգավորումներ, ճանապարհներին տեխնիկական օգնության մատյան)
- Վարորդի վերաբերյալ տեղեկություններ (էլեկտրոնային փոստի հաշիվներ, հեռախոսահամար, Volvo ID)
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք են հանդիսանում մեր օրինական շահերը:
Մենք կպահենք Ձեր տվյալներն այնքան, մինչև մեքենայի հետ կապված խնդիրը լուծվի, կամ 90 օր՝ կախված այն բանից, թե այս իրադարձություններից որ մեկը տեղի կունենա ավելի ուշ։
2.3.4 Մեքենայի տվյալների ընդլայնված վերլուծություն
Ձեր մեքենայի՝ մեր ուշադրությանը ներկայացված խնդիրները լիարժեք ուսումնասիրելու հնարավորություն ունենալու համար մենք պետք է օգտագործենք Ձեր մեքենայի հետևյալ տվյալները, հաճախորդի մասին հիմնական տեղեկությունների, օրինակ՝ անվան և կոնտակտային տվյալների հետ մեկտեղ.
- Իրադարձությունների տվյալների գրանցիչի (EDR) և այլ համակարգերի կողմից գրանցված տվյալները մեքենայի անվտանգության համակարգի վերաբերյալ (արագություն, GPS դիրք, շրջադարձի անկյուն, արգելակման ուժ, անվտանգության բարձիկների գործարկում, անվտանգության համակարգերի օգտագործում և այլն)
- շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալներ (օրինակ՝ ջերմաստիճան, սայթաքուն ճանապարհային պայմաններ), որոնք գրանցել են ավտոմեքենայի այլ տվիչներ կամ ստացվել են այդպիսի տեղեկատվություն տրամադրողներից
- մեքենայի Էլեկտրոնային կառավարման սարքերից, Տելեմատիկայից և Կապի Ալեհավաքի մոդուլից, ինչպես նաև Գլխավոր տեղեկատվական սարքից ստացված տվյալները և առնչվող ազդանշանները
- մեքենայի կարգավիճակը (վազք, վառելիքի ծախս, օդոմետր և կառավարման վահանակին ցուցադրվող այլ տեղեկություններ)
- վարորդի և մեքենայի միջև բոլոր փոխազդեցությունները, օրինակ՝ տարբեր կարգավորումների փոփոխությունները, օգտահաշիվների անունները (օրինակ՝ Volvo ID և Google ID), ինչպես նաև Bluetooth-ի միջոցով կապակցված սարքերի օգտագործման մասին տեղեկությունները
- Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN)
Տվյալները կօգտագործվեն մեքենայի հնարավոր խնդիրները հայտնաբերելու, հնարավոր երաշխիքային դեպքերը և արտադրանքի անվտանգության հետ կապված պոտենցիալ խնդիրները կառավարելու համար։ Եթե տվյալները հնարավոր չէ հավաքագրել, Volvo Cars-ը չի կարողանա ուսումնասիրել խնդիրները։
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք են հանդիսանում մեր օրինական շահերը:
Մենք կպահպանենք Ձեր տվյալները մինչև Ձեր մեքենայի հետ կապված խնդրի լուծումը։
2.4 Գիտահետազոտական նպատակներով օգտագործվող տվյալներ
2.4.1 Ճանապարհա-տրանսպորտային պատահարների հետազոտական վերլուծություն
Երբ տեղի է ունենում ճանապարհատրանսպորտային պատահար մեր մեքենաներից մեկի մասնակցությամբ, մենք ուսումնասիրում ենք տեղի ունեցածը՝ մեր մեքենաների, ինչպես նաև ընդհանուր առմամբ երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով։ Մենք Ձեր կուղարկենք հարցում՝ պատահարի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, եթե համարենք, որ դա օգտակար կլինի մեր ուսումնասիրության համար։
Ուսումնասիրությունն իրականացնելիս կմշակվեն հետևյալ տվյալները.
- Կոնտակտային տվյալներ
- Մեքենային վերաբերող տեղեկությունները (մոդել, արտադրության տարեթիվ, Ավտոմեքենայի նույնականացման համար (VIN), համարանիշ, տեղեկատվություն սարքավորման և ծրագրային ապահովման մասին)
- Մեքենայի, դրա տվիչների և համակարգերի կողմից գեներացված տվյալները (մոտակա առարկաներ, շարժիչի տվյալներ, սառեցված ազդանշանային տվյալներ, օդոմետր, եղանակային և ճանապարհային պայմաններ, ջերմաստիճան, տեխսպասարկման ցուցիչներ, ահազանգեր, նախազգուշացումներ, լուսային ցուցիչներ, անսարքություններ, արատորոշում, կապի ծառայություններ և ցանց, սերտիֆիկատներ և լիազորման տվյալներ, կարգաբերումներ, էներգիայի և վառելիքի սպառում, ժամանակի դրոշմներ, փոխադրամիջոցի սարքինություն, համակարգերի և գործառույթների կարգավիճակ և աշխատանք)
- Մեքենայի օգտագործման և շահագործման եղանակների մասին տեղեկատվությունը (կոնֆիգուրացիա, կարգավորումներ, սարքի միացումներ, օգտագործման ռեժիմ (լիցքավորում, կայանում, շարժաբեր)), լիցքավորման մասին տեղեկատվություն, ժամանակի դրոշմներ, արագություն, ուղևորների առկայություն, գլխավոր տեղեկատվական սարքի (մեքենայի էկրան) հետ փոխազդեցություն և օգտագործում, հեռահար ծառայությունների օգտագործում, մեքենայի գործառույթների, օրինակ՝ ակսելերատորի, արգելակների, ղեկավարման համակարգի, ամրագոտիների և դռների օգտագործում և անվտանգության բարձիկների գործարկում)
- Գտնվելի վայրի տվյալներ
- Տեսախցիկի տվյալներ. Արտաքին տեսախցիկի պատկերները ստացվում են վթարից 4 վայրկյան առաջ և հետո
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք են հանդիսանում մեր օրինական շահերը:
Մենք Ձեր տվյալները կպահենք 10 տարի։
2.4.2 Մեքենայի տվյալների վերլուծություն
Մենք հավաքագրում ենք մեքենայի մասին ստորև նշված տեղեկությունները՝ մեր մեքենաների և դրանց օգտագործման եղանակների մասին վիճակագրական տեղեկատվություն ստանալու համար: Մենք այդ տեղեկություններն օգտագործում ենք պրոդուկտի հետազոտության և մշակման նպատակներով, մասնավորապես՝ մեքենաների և դրանց անվտանգության համակարգերի որակը բարելավելու և վերահսկելու համար: Դրանց ծառայում են նաև Volvo Cars-ի երաշխիքային պարտավորությունները կառավարելու և արտանետումների վերահսկողությանը վերաբերող իրավական պահանջները կատարելու համար:
Օգտագործվող տվյալների կատեգորիաները.
- Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN)
- Մեքենայի սարքավորման և ծրագրային ապահովման տարբերակների նույնացուցիչներ
- Ախտորոշման անսարքությունների կոդեր (DTC)
Volvo Cars-ը հավաքագրում է նաև մեքենայի բարձր լարման մարտկոցի վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե կիրառելի է).
- Բարձր լարման մարտկոցի ID, տարողունակություն և լիցքի մակարդակ
- Մեքենայի շուկայական տվյալներ
- Լիցքավորման կայանի մասին տեղեկություններ (օրինակ՝ հասանելիության կարգավիճակ, էլեկտրասնուցման տեսակ, ելքի ID)
- Արատորոշման տվյալներ լիցքավորման ընթացքում (օրինակ՝ տևողություն, լիցքավորման վիճակ, հոսանքի տատանումներ)
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում Ձեր համաձայնությունը:
Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN), մեքենայի սարքավորման և ծրագրային ապահովման տարբերակների նույնացուցիչները և Ախտորոշման անսարքությունների կոդերը (DTC) պահպանվում են 2 տարի, մինչդեռ մեքենայի բարձր լարման մարտկոցի վերաբերյալ տվյալները պահպանվում են մարտկոցի շահագործման ողջ ընթացքում:
Հիբրիդային կամ էլեկտրական ավտոմեքենաների դեպքում, Volvo Cars-ը և Polestar Performance AB-ն (շվեդական ընկերություն, որի գլխամասային գրասենյակի հասցեն է Gothenburg, Assar Gabrielssons Väg 9, SE-405 31, Gothenburg, Sweden, այսուհետ՝ «Polestar») փոխանակում են իրենց համապատասխան մեքենաների վերլուծական տվյալները: Volvo Cars և Polestar ընկերությունների միջև փոխանակվող վերը նշված վերլուծական տվյալները կրում են բացառապես տեխնիկական բնույթ և չեն ներառում հաճախորդների իրական տվյալները: Volvo Cars-ի և Polestar-ի հարթակների միջոցով հավաքագրված վերլուծական տվյալները փոխանակվում են երկու ընկերությունների միջև՝ մեքենայի որակը, էլեկտրական, հիբրիդային և անվտանգության համակարգերի աշխատանքը բարելավելու և վերահսկելու նպատակով:
Volvo Cars և Polestar ընկերությունները, հանդիսանալով այսպես կոչված «համատեղ վերահսկիչներ» Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի շրջանակներում, համատեղ պատասխանատվություն են կրում վերլուծական տվյալների նման մշակման համար: Volvo Cars և Polestar ընկերությունները համաձայնել են, որ Volvo Cars-ը պատասխանատվություն է կրում տեղեկատվությունն իր հաճախորդներին տրամադրելու համար, և որ Volvo-ի հաճախորդները Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգով նախատեսված համապատասխան իրավունքները կարող են օգտագործել Volvo Cars-ի նկատմամբ:
2.4.3 Մեքենայի վիճակի վերլուծություն և բարելավումներ
Եթե համաձայնություն տաք Փոխադրամիջոցի վիճակի վերլուծությանը և բարելավումներին, մենք կհավաքենք և կօգտագործենք տվյալներ (ստորև նշված), որպեսզի ստանանք տեղեկություններ Ձեր մեքենայի և դրա շահագործման մասին։ Մենք այդ տեղեկություններն օգտագործում ենք անսարքությունների հայտնաբերման, արտադրանքի հետազոտման և զարգացման նպատակներով, օրինակ՝ մեր փոխադրամիջոցների կայուն զարգացումն ու որակը, դրանց անվտանգության ապահովման միջոցները և այլ գործառույթներ մշտադիտարկելու և բարելավելու համար։ Եթե անհրաժեշտ համարենք, նաև կդիմենք Ձեզ և կտեղեկացնենք հավանական խնդիրների կամ անսարքությունների մասին։
Տվյալներ, որոնք մենք հավաքագրում և օգտագործում ենք.
- Մեքենային վերաբերող տեղեկությունները՝ մոդել, արտադրության տարեթիվ, Ավտոմեքենայի նույնականացման համար (VIN), տեղեկատվություն սարքավորման և ծրագրային ապահովման մասին։
- Մեքենայի, դրա տվիչների և համակարգերի կողմից գեներացված տվյալները՝ օդոմետր, տեխսպասարկման ցուցիչներ, ահազանգեր, նախազգուշացումներ, լուսային ցուցիչներ, անսարքություններ, արատորոշում, կապի ծառայություններ և ցանց, սերտիֆիկատներ և լիազորման տվյալներ, անվտանգության մատյաններ, կարգաբերումներ, ջերմաստիճան, եղանակային և ճանապարհային պայմաններ, էներգիայի և վառելիքի սպառում, ժամանակի դրոշմներ, սարքինություն, սրահի համակարգերի և գործառույթների կարգավիճակ, սրահի համակարգերի և գործառույթների վարք և սրահի համակարգերի և գործառույթների աշխատանք։
- Մեքենայի օգտագործման և շահագործման եղանակների մասին տեղեկատվություն՝ կոնֆիգուրացիա, կարգավորումներ, սարքի միացումներ, միացված կցանք, օգտագործման ռեժիմ (լիցքավորում, կայանում, շարժաբեր), լիցքավորման մասին տեղեկատվություն, ժամանակի դրոշմներ, արագություն, ուղևորների առկայություն, գլխավոր infotainment բլոկի (մեքենայի էկրան) հետ փոխազդեցություն և օգտագործում, հեռահար ծառայությունների օգտագործում, մեքենայի գործառույթների, օրինակ՝ ակսելերատորի, արգելակների, ղեկավարման համակարգի, ամրագոտիների և դռների օգտագործում։
- Գտնվելի վայրի տվյալներ: Տեղի մասին տվյալները հավաքվում են հետևյալ դեպքերում։Տեղի մասին տվյալներն անընդհատ հավաքվում են նաև անվտանգության գործառույթներից, ինքնավար մեքենավարման և վարորդին ցուցաբերվող օգնության կատարելագործված համակարգերից։
- միջադեպեր (ճանապարհատրանսպորտային պատահարի նմանվող) և ճանապարհատրանսպորտային պատահարներ.
- եթե eCall գործառույթն ակտիվացվել է.
- կապի հաստատման խնդիրների դեպքում։
- Տեսախցիկի տվյալներ՝ նկարահանվում են դեպի դուրս նայող տեսախցիկների պատկերներ՝
- միջադեպերի և ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված, և
- անընդհատորեն անվտանգության գործառույթներից, ինքնավար մեքենավարման և վարորդին ցուցաբերվող օգնության կատարելագործված համակարգերից։
Վերը նշված տվյալների հավաքագրման և օգտագործման համար իրավական հիմքը Ձեր համաձայնությունն է։
Մենք տվյալները պահում ենք հինգ տարի՝ չհաշված ավտոմեքենայի բարձր լարման ակումուլյատորի վրա նշված տեղեկությունները, որոնք պահվում են ակումուլյատորի ամբողջ կյանքի ընթացքում։ Հինգ տարվա նշագծի մոտ մենք կջնջենք բոլոր տվյալները կամ, եթե տեսնենք տվյալները պահելու անհրաժեշտություն, կապահովենք դրանց լիակատար անանունությունը։
2.5 Արտանետման տվյալների փոխանցում
Եթե Դուք ունեք ներքին այրման շարժիչով մեքենա և այցելում եք Volvo-ի արտոնագրված արհեստանոց կամ տեխսպասարկման գործընկեր հանդիսացող ընկերություն, նրանք Ձեր մեքենայից կհավաքագրեն տվյալներ, որոնք կուղարկվեն մեզ՝ գործող օրենքների համաձայն զեկուցելու համար։ Տվյալների նման հավաքագրումը տեղի է ունենում ամեն անգամ Ձեր մեքենան սպասարկելիս, բացառությամբ եթե Դուք սպասարկող ընկերությանը տեղեկացնեք Ձեր առարկությունների մասին։
Հավաքագրվում են հետևյալ տեղեկությունները.
- Ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN)
- Արտանետմանը վերաբերող տեղեկությունները. ծախսած վառելիքի ընդհանուր քանակը (շահագործման ողջ ընթացքում), ընդհանուր անցած տարածությունը (շահագործման ողջ ընթացքում), մարտկոցում կուտակված ընդհանուր ցանցային էներգիան (շահագործման ողջ ընթացքում)՝ գործող օրենսդրությամբ պահանջվող որոշ տրոհումներով
Վերը նշված տվյալների մեր կողմից մշակման համար իրավական հիմք է հանդիսանում օրենքով նախատեսված մեր պարտավորությունների իրականացումը:
Վերը նշված տեղեկատվությունը պահպանվում է մինչև տվյալների զեկուցումը։
2.6 Իրավապահ մարմինների հարցումներ
Անձնական տվյալները պետք է տրամադրվեն կամ կարող են տրամադրվել իրավապահ մարմիններին (օրինակ՝ ոստիկանությանը, դատարաններին)՝ իրավական պարտավորությանը կամ տվյալներ տրամադրելու մեր օրինական շահերին համապատասխանելու համար, երբ կասկածվում է հանցագործություն, կամ երբ անհրաժեշտ է հիմնավորել, կատարել դատական հայցերը կամ պաշտպանվել դրանցից։
Մենք իրավապահ մարմիններին տրամադրում ենք անհրաժեշտ նվազագույն քանակությամբ անձնական տվյալներ։ Հնարավոր փոխանցվող տվյալների տեսակի օրինակ է ավտոմեքենայի մասի սերիական համարը՝ VIN համարի կամ IMEI-համարի հետ կապված։
3. Ձեր անձնական տվյալների համօգտագործում
Մենք համօգտագործում ենք տվյալները տարբեր կազմակերպությունների հետ՝ մեզ բիզնեսը վարելու, Ձեր հետ մեր հարաբերությունները պահպանելու և Ձեզ մեր արտադրանքն ու ծառայությունները մատուցելու նպատակով։ Նման իրավիճակները նկարագրված են ստորև։
Եթե նման կազմակերպությունները հանդիսանում են մեր «մատակարարները», «մշակողները» կամ «ենթամշակողները», ապա դրանցից յուրաքանչյուրը պայմանագրի շրջանակներում կարող է Ձեր անձնական տվյալներն օգտագործել բացառապես մեզ կամ մեր հրահանգների համաձայն մեր անունից ծառայություններ մատուցելու համար։ Յուրաքանչյուր դեպքում մենք համօգտագործում ենք միայն այն անձնական տվյալները, ներառյալ տելեմատիկայի տվյալները, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են համապատասխան նպատակներին հասնելու համար։
Volvo Cars խմբի այլ ընկերությունները և դրա ենթամշակողները
- Անձնական տվյալները փոխանցվում են խմբի այլ ընկերություններին՝ հաճախորդների սպասարկման, մեր արտադրանքի և ծառայությունների մատուցման և բիզնեսի աջակցման ու տվյալների պահպանման նպատակով ՏՏ համակարգերի ապահովման համար։
ՏՏ մատակարարներ և նրանց ենթամշակողներ
- Անձնական տվյալները փոխանցվում են ՏՏ մատակարարներին, որոնք մեզ մատակարարում են բիզնեսի աջակցման համակարգեր, օրինակ՝ ծրագրային ապահովման և տվյալների պահպանման համակարգերի մատակարարներ։
Իրավապահ մարմիններ (օրինակ՝ ոստիկանություն, դատարաններ)
- Անձնական տվյալները պետք է տրամադրվեն կամ կարող են տրամադրվել իրավապահ մարմիններին (օրինակ՝ ոստիկանությանը, դատարաններին)՝ իրավական պարտավորությանը կամ տվյալներ տրամադրելու մեր օրինական շահերին համապատասխանելու համար, երբ կասկածվում է հանցագործություն, կամ երբ անհրաժեշտ է հիմնավորել, կատարել դատական հայցերը կամ պաշտպանվել դրանցից։
Այլ ծառայությունների մատակարարներ (օրինակ՝ բջջային ցանցի օպերատորներ, կապի ծառայությունների մատակարարներ և լիցքավորման օպերատորներ)
- Մենք կարող ենք կիսվել մեքենայի և բաժանորդագրության մասին տեղեկություններով՝ ծառայությունների մատուցումը հնարավոր դարձնելու, անսարքությունները հետագծելու և ծառայությունների որակը բարելավելու համար։
Ձեր կողմից հաստատված ցանկացած անձ
- Օրինակ՝ կարող եք խնդրել մեզ փոխադրամիջոցի տվյալներ տրամադրել որևէ երրորդ կողմի, ինչպիսին է ապահովագրական ընկերությունը, որպեսզի Ձեզ համար պատրաստի ապահովագրական արժեք։
3-րդ կողմի պատկանող փոխադրամիջոցի սեփականատերեր
- Օրինակ՝ ավտոպարկի կառավարման կամ վարձույթով ավտոմեքենաներ տրամադրող ընկերությունները կարող են մշակել փոխադրամիջոցի կամ մեքենավարման կողմից ստեղծված տվյալներ, այդ թվում՝ տեղի մասին տվյալներ, այն փոխադրամիջոցների համար, որոնք իրենց սեփականությունն են կամ գտնվում են իրենց տնօրինության ներքո։
Մանրածախ վաճառողներ, վերանորոգողներ, արհեստանոցներ
- Անձնական տվյալները փոխանցվում են ծառայությունների մատուցման, անսարքությունների հետագծման, տեխսպասարկման և վերանորոգման նպատակներով։
4. Ձեր իրավունքները և վերահսկողությունը
Դուք հատուկ օրինական իրավունքներ ունեք Ձեր մասին մեր կողմից մշակվող անձնական տվյալների նկատմամբ։ Իրավունքները կարող են տարբերվել՝ Ձեր բնակության վայրի իրավասությունից և մշակման բնույթից կախված։ Ընդհանուր առմամբ, Ձեր իրավունքները վերաբերում են հետևյալ հնարավորություններին.
- հետ կանչելու Ձեր համաձայնությունը
- առարկելու մեր կողմից Ձեր տվյալների մշակմանը
- պահանջելու մեր կողմից Ձեր մասին պահվող տվյալների պատճեն (այսպես կոչված սուբյեկտի հասանելիության իրավունք)
- պահանջելու, որ տվյալները փոխանցվեն մեկ այլ կազմակերպությանը (այսպես կոչված տվյալների փոխանցելիություն)
- պահանջելու, որ տվյալները շտկվեն կամ սահմանափակվեն
- պահանջելու, որ տվյալները ջնջվեն (այսպես կոչված մոռացված լինելու իրավունք)
Ինչպես արդեն նշվել է, այս իրավունքները բացարձակ չեն, և տվյալների պաշտպանության մասին օրենքները կարող են որոշ դեպքերում սահմանափակել դրանց կիրառումը։ Նման դեպքերում մենք Ձեր հարցմանը ի պատասխան կբացատրենք, թե ինչու այն չենք կարող բավարարել։
Եթե ցանկանում եք ներկայացնել իրավունքներին վերաբերող հարցում, կարող եք կապ հաստատել մեր հետ՝ այս ձևաթուղթը լրացնելու միջոցով։ Խնդրում ենք հայտ ներկայացնելու համար պարտադիր օգտագործել ձևաթուղթը, քանի որ այն պարունակում է տեղեկություններ, որոնք մեզ անհրաժեշտ են Ձեր ինքնությունը հաստատելու և Ձեր հայտը արագ դիտարկելու համար։ Սակայն եթե Դուք նախընտրում եք չօգտագործել ձևաթուղթը, ապա միշտ կարող եք դիմել մեզ և ներկայացնել Ձեր հայտը հաջորդ բաժնում պարունակվող կոնտակտային տվյալների օգնությամբ։
Դուք կարող եք նաև ներկայացնել բողոք տվյալների պաշտպանության Ձեր տեղական մարմնին, եթե ունենաք մտահոգություններ մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործման առնչությամբ։ Սակայն մենք երախտապարտ կլինենք, եթե նախ կապ հաստատեք անմիջապես մեր հետ և հայտնեք Ձեր մտահոգությունների մասին, ինչը մեզ հնարավորություն կտա փորձել լուծել խնդիրը միասին։ Մեր կոնտակտային տվյալները կարող եք գտնել ստորև։
5. Կոնտակտային տվյալներ
Եթե ունեք հարցեր մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործման եղանակների վերաբերյալ, կարող եք դիմել մեզ dataprotection@volvocars.com էլ. հասցեով կամ Volvo Car Corporation-ի Տվյալների պաշտպանության գծով մասնագետին հետևյալ կոնտակտային տվյալներով.
Փոստային հասցե. Volvo Car Corporation, Ում. Տվյալների պաշտպանության գծով մասնագետին, dep 50099, VAK, 405 31 Gothenburg, Sweden։
Էլ. հասցե. globdpo@volvocars.com
6. Այս ծանուցման թարմացումները
Մենք շարունակաբար զարգացնում ենք մեր արտադրանքը և ծառայությունները, ինչ արդյունքում պարբերաբար վերանայում և թարմացնում ենք գաղտնիության մասին այս ծանուցումը։ Ուստի խրախուսում ենք Ձեզ պարբերաբար ուսումնասիրել գաղտնիության մասին այս ծանուցումը։ Գաղտնիության մասին այս ծանուցման վերևի հատվածում նշված ամսաթիվը տեղեկացնում է, թե երբ է այն վերջին արգամ թարմացվել։ Մենք Ձեր անձնական տվյալները կմշակենք գաղտնիության մասին այն ծանուցման համաձայն, որի շրջանակներում դրանք հավաքագրվել են, բացառությամբ եթե Դուք տվել եք դրանք որևէ այլ եղանակով մշակելու համաձայնություն: