Գաղտնիության մասին ծանուցում – Սպառողների հարցումներ
Ուժի մեջ է սկսած՝
Հրապարակված է՝
Սույն փաստաթղթում նկարագրվում է, թե ինչպես է Volvo Cars ընկերությունը (ինչպես սահմանված է ստորև) մշակում Ձեր անձնական տվյալները, երբ մասնակցում եք մեր սպառողների հարցումներից որևէ մեկին (այսուհետև՝ «Սպառողների հարցում»)։
Ստորև կարող եք գտնել հետևյալ տեղեկությունները՝
1. Մեր մասին
Սպառողների հարցումների հետ կապված անձնական տվյալների մշակման համար համատեղ պատասխանատու իրավաբանական անձինք են՝ Volvo Car Corporation, իրավաբանական հասցեն՝ Assar Gabrielssons Väg, 40531 Gothenburg, Sweden, ընկերության գրանցման համարը՝ 556074-3089, և Nord Motors LLC, իրավաբանական հասցեն՝ Գայի պող., Երևան 0056, Հայաստան, ընկերության գրանցման համարը՝ 01019849, այսուհետև՝ «Volvo Cars», «մենք» կամ «մեզ»։
2. Ինչ անձնական տվյալներ ենք մենք հավաքագրում և ինչու,
Երբ մասնակցում եք մեր Սպառողների հարցմանը, մենք մշակում ենք հետևյալ կատեգորիաների տվյալները Ձեր մասին՝
- Նույնացուցիչներ, ինչպիսիք են անունը, էլփոստի հասցեն, հեռախոսահամարը, դիմելաձևը, տարիքը, սեռը, փոստային ինդեքսը և քաղաքը։
Մենք այս տվյալները մշակում ենք Սպառողների հարցումն ուղարկելու և սպառողների վարքն ըստ խմբերի գնահատելու նպատակով։ Տվյալները մշակվում են՝ հիմնվելով մեր օրինական շահերի վրա՝ բարելավելու գործարար նպատակները և հաճախորդների սպասարկումը, որոնց վերաբերում են Ձեր հարցման պատասխանները։
- Ձեր տրանսպորտային միջոցի տվյալները, ինչպիսիք են տրանսպորտային միջոցի նույնականացման համարը (VIN) և գրանցման համարը (REG)։
Մենք այս տվյալները մշակում ենք շրջանառության մեջ գտնվող արտադրանքների նկատմամբ գործողությունները և երաշխիքային սպասարկումը գնահատելու մեր օրինական շահերի հիման վրա։
- Պայմանագրի տեսակը, բաժանորդագրության համարը, տրանսպորտային միջոցի հետ առնչությունը (պայմանագրի կամ վաճառքի տեսակի սկզբի և ավարտի ամսաթվերը)։
Մենք այս տվյալները մշակում ենք Սպառողների հարցումն ուղարկելու և սպառողների վարքն ըստ խմբերի գնահատելու նպատակով, ինչը մեզ թույլ կտա բարելավել ընդհանուր ձեռնարկատիրական գործունեությունը և սպառողների սպասարկման որակը։ Տվյալները մշակվում են՝ հիմնվելով մեր օրինական շահերի վրա՝ բարելավելու գործարար նպատակները և հաճախորդների սպասարկումը, որոնց վերաբերում են Ձեր հարցման պատասխանները։
- Բացում/սեղմում գործակիցներ։ Մենք այս տվյալները մշակում ենք վիճակագրական վերլուծության և հեռավորության չափման նպատակով, ինչպես նաև՝ մեր հաճախորդների հետաքրքրությունները հասկանալու համար։ Այս վերլուծության նպատակով՝ էլեկտրոնային փոստով հրավերները պարունակում են այսպես կոչված «համացանցի փարոսներ» կամ հետևելու պիքսելներ, որոնք ցուցադրում են մեկ պիքսելանոց պատկերային ֆայլեր՝ չափելու, թե արդյոք էլեկտրոնային նամակները բացվել են, և արդյոք եղել են դեպի մեր կայքն ուղղորդող սեղմումներ։ Տվյալները մշակվում են՝ հիմնվելով հարցման ընդհանուր արդյունավետությունը և հարցմանը մասնակցության աստիճանը հասկանալու մեր օրինական շահերի վրա։ Եթե չեք ցանկանում, որ այս չափումը կատարվի, կարող եք այնպես նախադրել Ձեր էլեկտրոնային փոստի ծրագիրը, որ ինքնաբերաբար չներբեռնվեն նկարներ և մեդիա ֆայլեր։
3. Որքան ժամանակ ենք մենք պահպանում Ձեր տվյալները
Ձեր հարցման պատասխանները կպահվեն դրանք ներկայացնելու պահից հաշված հինգ (5) տարի, որից հետո կդառնան անանուն։
Ձեր պատասխանները պաշտպանված պահելու նպատակով՝ դիտողություններ և մեկնաբանություններ ներկայացնելու հրավերը կտրամադրի անհատականացված հարցաթերթիկ, որը ոչ մի այլ անձ չի կարող տեսնել կամ օգտագործել։ Հարցման կայքն ու տվյալների պահման մեր տեխնիկական հնարավորություններն ունեն անվտանգության ապահովման միջոցներ, որոնք մեր վերահսկողության ներքո գտնվող տեղեկությունները կպաշտպանեն կորստից, չարաշահումից և փոփոխումից։
Միայն որոշակի աշխատակիցներ մուտք ունեն դեպի Ձեր տրամադրած անձնական տեղեկությունները։ Նրանք մուտք ունեն միայն գործերի քննության, տվյալների վերլուծության և որակի հսկման նպատակներով։
4. Ում ենք մենք տրամադրում Ձեր անձնական տվյալները
Մենք Ձեր անձնական տվյալները, անհրաժեշտության դեպքում, տրամադրում ենք երրորդ կողմերի հետևյալ կատեգորիաներին՝
- Տվյալներ մշակող կազմակերպություններ, որոնք աջակցում են ընդհանուր առմամբ մեր գործունեության իրականացմանը (օրինակ՝ ՏՏ լուծումների մատակարարներ),
- Ստորև նշված է տվյալներ մշակող կազմակերպությունների ցանկը, որոնք աջակցում են Սպառողների հարցումների անցկացմանը, և որոնք, իրենց հետ կնքված տվյալների մշակման համաձայնագրերի պահանջների համաձայն, Ձեր անձնական տվյալները կարող են օգտագործել միայն մեզ համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով.
- Medallia, Inc. (ԵՄ, Միացյալ Նահանգներ) – հաճախորդների փորձի կառավարում։
Ձեր անձնական տվյալները կբացահայտվեն Ձեր ընտրած մանրավաճառ ընկերությանը (եթե կիրառելի է) և Volvo Cars-ի հետ միևնույն խմբին պատկանող ընկերություններին և կմշակվեն նրանց կողմից։ Ինչ վերաբերում է Volvo Cars-ի հետ միևնույն խմբին պատկանող և Եվրոպական տնտեսական տարածքից (ԵՏՏ) դուրս գտնվող ընկերություններին, մենք Ձեր անձնական տվյալները կփոխանցենք Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունված ստանդարտ պայմանագրային պայմանների հիման վրա։
5. Ձեր իրավունքները մեր կողմից տվյալների մշակման առնչությամբ
Համաձայն Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի (ԸՏՊԿ)՝ Դուք հատուկ օրինական իրավունքներ ունեք Ձեր մասին մեր կողմից մշակվող անձնական տվյալների նկատմամբ։ Այս իրավունքները հակիրճ նկարագրված են ստորև, և Դուք կարող եք օգտվել դրանցից՝ ստորև բերված հատուկ ձևաթուղթը լրացնելու միջոցով:
- Համաձայնությունը hետ կանչելու իրավունք. Եթե Դուք նախկինում տրամադրել եք Ձեր անձնական տվյալները մշակելու համաձայնություն, ապա կարող եք ցանկացած պահի հետ կանչել Ձեր համաձայնությունը, ինչը սակայն չի ազդի նախկինում տրամադրված տվյալների վրա:
- Ձեր անձնական տվյալների մուտքի իրավունք. Դուք կարող եք մեզնից պահանջել տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների վերաբերյալ, որոնք մենք պահպանում ենք։ Նման պահանջի դեպքում մենք Ձեզ կտրամադրենք Ձեր անձնական տվյալների մեկ օրինակ: Եթե Դուք պահանջեք Ձեր անձնական տվյալների լրացուցիչ օրինակներ, ապա հնարավոր է, որ մենք Ձեզանից գանձենք խելամիտ գումար, որը պայմանավորված է կատարվող ադմինիստրատիվ ծախսերով: Եթե Դուք պահանջեք տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների մշակման մասին և պարզեք, որ Ձեր անձնական տվյալները փոխանցվում են որևէ երկիր, որը գտնվում է Եվրամիությունից և Եվրոպական տնտեսական գոտուց դուրս, ապա Դուք կարող եք մեզանից պահանջել տեղեկատվություն այն միջոցների մասին, որոնք մենք ձեռնարկում ենք նման փոխանցման ժամանակ Ձեր տվյալների անվտանգությունն ապահովելու համար:
- Ուղղելու իրավունք. Դուք կարող եք մեզանից պահանջել ուղղել Ձեզ վերաբերող սխալ կամ ոչ լիարժեք անձնական տվյալները: Մենք ձեռնարկում ենք խելամիտ միջոցներ մեր տիրապետության կամ վերահսկողության տակ գտնվող և շարունակաբար օգտագործվող անձնական տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը, արդիականությունը և համապատասխանությունը ապահովելու համար՝ մեզ հասանելի ամենավերջին տեղեկությունների հիման վրա:
- Սահմանափակման իրավունք. Դուք կարող եք մեզանից պահանջել սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը, եթե.
- վիճարկել եք Ձեր անձնական տվյալների ճշգրտությունն այնպիսի ժամանակահատվածով, որը մեզ անհրաժեշտ է դրանց ճշգրտությունը հաստատելու համար,
- տվյալների մշակումն անօրինական է, և Դուք մեզանից պահանջում եք սահմանափակել մշակումը, ոչ թե ջնջել Ձեր անձնական տվյալները,
- մեզ Ձեր անձնական տվյալները մշակելու նպատակով այլևս անհրաժեշտ չեն, սակայն դրանք Ձեզ հարկավոր են իրավական պահանջներ ներկայացնելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար, կամ
- Դուք առարկում եք անձնական տվյալների մշակմանը, քանի դեռ մենք պարզում ենք, թե արդյոք մեր իրավական հիմքերը գերակայում են Ձեր իրավական հիմքերի նկատմամբ:
- Տեղափոխելիության իրավունք. Դուք իրավունք ունեք ստանալ Ձեր անձնական տվյալները, որոնք տրամադրել եք մեզ, ինչպես նաև պահանջել, որ մենք փոխանցենք Ձեր անձնական տվյալները, որոնք տրամադրել եք մեզ, այլ կազմակերպություններին (եթե դա տեխնիկապես իրագործելի է), եթե.Դուք իրավունք ունեք Ձեր անձնական տվյալները ստանալ կառուցվածքավորված, տարածված և էլեկտրոնային սարքերի համար ընթեռնելի ձևաչափով: Ձեր անձնական տվյալները ստանալու Ձեր իրավունքը չպետք է բացասական ազդեցություն ունենա այլ անձանց իրավունքների և ազատությունների վրա: Դուք իրավունք ունեք պահանջել, որ մենք Ձեր անձնական տվյալները փոխանցենք այլ կազմակերպություններին միայն այն դեպքում, եթե նման փոխանցումը տեխնիկապես հնարավոր է:
- մենք Ձեր անձնական տվյալները մշակում ենք ավտոմատացված միջոցներով,
- մենք Ձեր անձնական տվյալների մշակումը իրականացնում ենք Ձեր համաձայնության հիման վրա, կամ Ձեր անձնական տվյալների մեր կողմից մշակումն անհրաժեշտ է այնպիսի պայմանագրի կատարման համար, որի կողմ եք հանդիսանում նաև Դուք,
- Ձեր անձնական տվյալները մեզ տրամադրվել են Ձեր կողմից, և
- Ձեր Տեղափոխելիության իրավունքը բացասական ազդեցություն չունի այլ անձանց իրավունքների և ազատությունների վրա:
- Ջնջելու իրավունք. Դուք կարող եք պահանջել, որ մենք ջնջենք մեր կողմից մշակվող Ձեր անձնական տվյալները: Մենք պետք է կատարենք այդ պահանջը, եթե մշակում ենք Ձեր անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ նման մշակումն անհրաժեշտ է.
- կարծիքների արտահայտման և տեղեկատվության տարածման մեր ազատությունից օգտվելու համար,
- որևէ իրավական պարտավորություն կատարելու համար, որը պահանջում է մշակում մեր վրա տարածվող Միության կամ Անդամ երկրի օրենքի կողմից,
- արխիվացման նպատակներով՝ հանրային շահերից ելնելով, գիտական կամ պատմական հետազոտություն իրականացնելու նպատակներով, վիճակագրական նպատակներով, կամ
- իրավական պահանջներ ներկայացնելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար:
- Առարկելու իրավունք. Դուք ցանկացած պահի կարող եք առարկել Ձեր անձնական տվյալների մշակմանը որոշակի իրավիճակից ելնելով՝ պայմանով, որ մշակումն իրականացվում է ոչ թե Ձեր համաձայնության, այլ մեր կամ երրորդ կողմի օրինական շահերի հիման վրա: Նման դեպքերում մենք կդադարեցնենք Ձեր անձնական տվյալների մշակումը, բացառությամբ եթե կարող ենք ներկայացնել օրինական հիմքեր և նախապատվության իրավունք՝ նման մշակում իրականացնելու կամ իրավական պահանջներ ներկայացնելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար: Եթե Դուք առարկում եք տվյալների մշակմանը, ապա խնդրում ենք նշել, թե արդյոք ցանկանում եք նաև ջնջել Ձեր անձնական տվյալները: Հակառակ դեպքում մենք միայն կսահմանափակենք տվյալների օգտագործումը: Դուք նաև ցանկացած պահի, պատճառներից անկախ, կարող եք առարկել ուղիղ մարքեթինգի նպատակով Ձեր անձնական տվյալների մշակմանը (ինչը ներառում է նաև նման ուղիղ մարքեթինգին առնչվող պրոֆիլավորումը)՝ պայմանով, որ տվյալների մշակումը կատարվում է մեր օրինական շահերի հիման վրա: Եթե մարքեթինգը կատարվում է Ձեր համաձայնության հիման վրա, ապա Դուք կարող եք հետ կանչել այդ համաձայնությունը (տե՛ս վերևում):
- Բողոք ներկայացնելու իրավունք. Դուք կարող եք ներկայացնել բողոք անձնական տվյալների պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեղական կամ ցանկացած այլ ԵՄ մարմնին: Սակայն մենք երախտապարտ կլինենք Ձեզ, եթե նախ կապ հաստատեք մեզ հետ և փորձեք լուծել խնդիրը: Մեր կոնտակտային տվյալները կարող եք գտնել ստորև:
Կարող եք մեզ վերաբերող Ձեր իրավունքները կիրառել՝ դիմելով մեզ (տե՛ս «6. Կոնտակտային տվյալներ, որոնք տրված են ստորև)։ Հեռախոսով կամ էլ. փոստով ներկայացվող հարցումների դեպքում Դուք պետք մեզ տրամադրեք բավականաչափ տեղեկատվություն, որը մեզ թույլ կտա համոզվել, որ Դուք այն անձն եք, ում անձնական տվյալները մենք հավաքագրել ենք, ինչպես նաև պետք է ներկայացնեք Ձեր հարցումը հնարավորինս մանրամասն, ինչը մեզ թույլ կտա ճիշտ գնահատել և պատասխանել դրան: Եթե տվյալների հասանելիության և ջնջման հարցումների դեպքում տրամադրված տեղեկատվությունը մեզ թույլ չտա հաստատել Ձեր ինքնությունը, ապա հնարավոր է, որ մենք Ձեզանից պահանջենք լրացուցիչ տեղեկատվություն:
6. Կոնտակտային տվյալներ
Ձեր իրավունքները կիրառելու համար ծանոթացեք ստորև ներկայացված մանրամասներին։ Եթե այլ հարցեր ունեք անձնական տվյալների պաշտպանության էության և բովանդակության վերաբերյալ, կարող եք դիմել ուղղակիորեն Nord Motors LLC ընկերությանը, որը գաղտնիության մասին սույն ծանուցման մեջ նշված է որպես համատեղ վերահսկող, որի կոնտակտային տվյալները տրված են այստեղ՝ https://www.volvocars.com/en-am։
Նաև կարող եք դիմել Volvo Car Corporation-ի տվյալների պաշտպանության համար պատասխանատու պաշտոնյային հետևյալ տվյալներով՝
Ընկերություն. Volvo Car Corporation
Փոստային հասցե. Volvo Car Corporation, Assar Gabrielssons Väg, SE-405 31 Gothenburg, Sweden
Էլ. հասցե. globdpo@volvocars.com
7. Գաղտնիության մասին ծանուցման մեջ փոփոխությունների կատարում
Մենք իրավունք ենք վերապահում մեր հայեցողությամբ ցանկացած պահի փոփոխել անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող մեր ընթացակարգերն ու կանոնները և թարմացնել կամ փոփոխություններ կատարել գաղտնիության մասին այս ծանուցման մեջ: Այդ իսկ պատճառով, մենք Ձեզ հորդորում ենք պարբերաբար կարդալ գաղտնիության մասին այս ծանուցումը: Գաղտնիության մասին այս ծանուցումը գործում է փաստաթղթի վերևի հատվածում նշված ամսաթվի դրությամբ: Մենք Ձեր անձնական տվյալները կմշակենք գաղտնիության մասին այն ծանուցման համաձայն, որի շրջանակներում մենք դրանք հավաքագրել ենք, բացառությամբ եթե Դուք տվել եք դրանք որևէ այլ եղանակով մշակելու համաձայնություն: